Փորձագետները նշել են աշխարհի ամենատարածված հոգեկան շեղման՝ դեպրեսիայի հիմնական նշանները: Դրանք ընդամենը երեքն են, սակայն դրանց վրա պետք է որքան հնարավոր է շուտ ուշադրություն դարձնել:
Ահա դրանք․
1. Սուր անպատճառ տագնապ
Եթե մարդը արթնանում է առավոտյան ժամը հինգին և նրա սիրտը շատ արագ է բաբախում, բերանը չորացել է, պրոբլեմներ ունի կղանքի հետ կապված և դրա հետ մեկտեղ սուր անպատճառ տագնապ է ապրում՝ դա դեպրեսիայի առաջին նշանն է:
2. Տրամադրության անկումներ
Տրամադրության ռիթմիկ անկումները, երբ մարդն արթնանում է դժգոհ, իսկ երեկոյան սկսում է ավելի լավ զգալ՝ ևս մեկ բնորոշ նշան է: Այդպիսի փոփոխականությունը հատկապես նկատվում է գարնանն ու աշնանը:
3. Հաճույք ստանալու անկարողություն
Ամենագլխավոր նշանը՝ հաճույք ստանալու ունակության նվազում կամ կորուստ, նաև դրան հասնելու ձգտման բացակայություն: Ընդորում նկատվում է ուրախության և կյանքի մոտիվացիայի բացակայություն:
Դեռահասների մոտ հատկանշական է նաև բնորոշ պարփակվածությունը և նախկին հետաքրքրությունների կտրուկ անհետացումը:
Բացի դրանից, փորձագետները նշում են, որ երեխաների մոտ դեպրեսիան ի հայտ է գալիս վարքագծային և սոմատիկ դիմակներով՝ երեխան կարող է հանկարծակի դառնալ կամակոր կամ լռակյաց, նաև բողոքել մարմնի տարբեր հատվածների ցավերից:
Դեպրեսիայի այլ համախտանիշներ
- Ալկոհոլի կամ թմրանյութերի չարաշահում
- Նյարդայնություն
- Անիքնավստահություն
- Էներգիայի բացակայություն
- Շատ հանգստի կարիք
- Սեքսուալ հետաքրքրությունների նվազում
- Ուշադրության շեղումներ
- Հոգնածություն
- Ֆիզիկական թուլություն
- Սպառված լինելու զգացում
Եթե Ձեր կամ Ձեր ծանոթներից ինչ-որ մեկի մոտ դիտվում են այս համախտանիշները՝ մի սպասեք ճգնաժամին: Դիմեք օգնության: