fbpx

Դեկտեմբերին ծնված մարդիկ օժտված են այս լուսավոր և մութ կողմերով

Դեկտեմբերին ծնված մարդիկ իրենց վրա զգում են Յուպիտերի և Սատուրնի ազդեցությունը: Դա նրանց դարձնում է իրոք յուրահատուկ անձնավորություն: Դեկտեմբերին լույս աշխարհ են գալիս Աղեղնավորները (մինչև ամսի 21-ը), իսկ հետո Այծեղջյուրները: Այս երկու նշանները բացարձակ հակադարձ են, բայց երկուսն էլ օժտված են իրենց նպատակին հասնելու լավ պոտենցիալով: Բացի դրանից նրանք, իհարկե ունեն հայտնի պլյուսներ և մինուսներ:

Դեկտեմբերյան Աղեղնավորների (դեկտեմբերի 1-21) պլյուսները

Դեկտեմբերյան Աղեղնավորները ի ծնե տարբերվում են անհավանական դրականությամբ և լավատեսությամբ: Շնորհիվ դրա նրանք ամեն մի իրավիճակում տեսնում են միայն լավը: Աղեղնավորները կարողանում են մոտիվացնել և իրենց, և շրջապատի մարդկանց, ստիպելով բոլորին առանց կասկածի և երկմտանքի շարժվել դեպի սեփական նպատակներ: Այս մարդկանց ևս մեկ տարբերակիչ որակներից է՝ արկածների ծարավն ու արկածախնդրությունը:

Նրանք միանշանակ առաջինների շարքում են, որ կմիանան բացարձակ խելահեղ նախագծերին, ցանկանալով ստանալ նոր էմոցիաներ: Նաև նրանք տարբերվում են անկրկնելի հումորով: Աղեղնավորները չափազանց կրեատիվ են, պաշտում են նորարարություններ և երկրպագում են յուրահատուկ իդեաները: Նրանք նաև կարողանում են վարպետորեն դուրս գալ դժվար իրավիճակներից և արագ հարթել բոլոր պրոբլեմները:

Դեկտեմբերյան Աղեղնավորների (դեկտեմբերի 1-21) մինուսները

Մյուս կողմից, դեկտեմբերին ծնված Աղեղնավորները, Յուպիտերի ազդեցությամբ կարող են լինել անտակտ և կոպիտ: Դա մի փոքր վախեցնում և վանում է մարդկանց: Նրանք հաճախ մեծամիտ են, քանի որ համարում են իրենց յուրաքանչյուր գործում անկրկնելի հանճար և չեն ցանկանում ընդունել սեփական սխալները: Նաև դեկտեմբերյան Աղեղնավորները բնութագրվում են շատախոսությամբ: Անլուրջ և քմահաճ մարդիկ են, որոնց վրա չի կարելի հիմնվել:

Երբեմն նրանք ուղղակիորեն անտեսում են սեփական պարտավորությունները: Աղեղնավորները պրոբլեմներ ունեն ճշտապահության հետ կապված: Դա նրանց բերում է անվստահելի, անպարտաճանաչ և թեթևամիտ մարդու վատ համբավ: Աղեղնավորները սովորաբար ոչ մի վատ մտադրություններ չեն ունենում և գրեթե երբեք չարությամբ չեն լցվում ինչ-որ մեկի հանդեպ:

Դեկտեմբերյան Այծեղջյուրների (դեկտեմբերի 22-31) պլյուսները

Դեկտեմբերի վերջին հատվածը պատկանում է Այծեղջյուրներին: Նրանք տրամագծորեն հակադիր անձնավորություններ են, որոնք կենտրոնացած են աշխատանքի և կարիերայի վրա: Այծեղջյուրներն իրենց առաջ հստակ նպատակներ են դնում և իրական աշխատասերի ազարտով գնում դեպի դրանք: Նրանք նաև կարողանում են արագ վերականգնել էներգիան, ինչը թույլ է տալիս նրանց ապրել սեփական, բավական լարված ռիթմով: Նաև Այծեղջյուրները հակված են ուղղամտության և ազնվության:

Նրանք բացարձակ իրատես և պրագմատիկ են, որոնք չեն կարողանում սավառնել երկնքում և ձգտում են կատարել դրված առաջադրանքը՝ առանց առանձնապես երազելու և երևակայելու: Նրանց հատկանշական է ինտելեկտը և բավական յուրահատուկ հումորը, որը ոչ բոլորն են հասկանում և ընկալում: Բայց ամեն դեպքում, ի դեմս նրանց դուք կգտնեք իմաստուն, զուսպ և խելացի դատող զրուցակից:

Դեկտեմբերյան Այծեղջյուրների (դեկտեմբերի 22-31) մինուսները

Դեկտեմբերին ծնված Այծեղջյուրները շատ կամակոր են: Նրանք չափազանց ինքնավստահ են, և նրանց համար շատ դժվար է փոխել սեփական որոշումը, եթե նույնիսկ պարզվել է, որ այն անարդյունավետ է և լավագույնը չէ: Դա սովորաբար բերում է նրան, որ Այծեղջյուրներն ոչ միշտ են ունակ իրականացնել բոլոր իրենց ձգտումները: Բացի դրանից նրանք հակված են չափազանց կենտրոնանալ սեփական ներքին աշխարհի վրա և բոլորովին չնկատել շրջապատող մարդկանց:

Դեկտեմբերյան Այծեղջյուրների բնավորության մինուսները դարձնում են նրանց սառը և բավական էգոիստ մարդ, ով չի սիրում ծախսել իր ժամանակն ու ջանքը այն բանի վրա, ինչը իր մոտ հետաքրքրություն չի առաջացնում: Սակայն նրանք վատ ընկեր չեն, եթե դուք չեք խախտում սահմանները: Նաև Այծեղջյուրները գերադասում են աշխարհը տեսնել սև-սպիտակ երանգներով, չտարբերելով գույները: Եվ հենց այդ պատճառով նրանք հայտնի են իրենց ծայրահեղությամբ, ինչը ստիպում է նրանց բաց թողնել շատ բավական լավ հնարավորություններ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Դեկտեմբերին ծնված մարդիկ օժտված են այս լուսավոր և մութ կողմերով
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը