Դեժավյուն հոգեբանական վիճակ է, որի ժամանակ մարդուն թվում է, որ նա ինչ-որ ժամանակ եղել է տվյալ իրավիճակում, սակայն այդ զգացմունքը չի վերաբերվում անցյալի կոնկրետ որևէ պահին:
Դեժավյույի վիճակը նման է վաղուց կարդացված գրքի վերաընթերցմանը կամ ֆիլմի դիտմանը, որը ժամանակին դիտել եք, սակայն ժամանակի ընթացքում բոլորովին մոռացել եք սյուժեն: Դուք չեք կարող հիշել ինչ կլինի հաջորդ պահին, սակայն ընթացքում հասկանում եք, որ ընթացքը շատ ծանոթ է:
Դեժավյուն բավական տարածված երևույթ է: Հետազոտությունները ցույց են տվել, որ առողջ մարդկանց 97%-ը կյանքում գոնե մեկ անգամ ապրել են այն, իսկ էպիլեպսիայով հիվանդները շատ ավելի հաճախ: Սակայն այն էֆեկտը արհեստականորեն հնարավոր չէ կանչել և ամեն մի առանձին մարդ այն ապրում է հազվադեպ: Այդ իսկ պատճառով դեժավյույի գիտական հետազոտությունները շատ դժվար են:
«Դեժավյույի» հնարավոր պատճառ կարող է լինել գլխուղեղի կողմից ժամանակի կոդավորման մեթոդի փոփոխությունը: Ընդ որում այդ պրոցեսը կարելի է պատկերացնել ներկայի և ապագայի միաժամանակյա կոդավորման փոփոխությամբ, որի ընթացքում նկատվում են շեղումներ իրականությունից:
Ներկա պահին դեժավյույի ամենահավանական պատճառ կարելի է ընդունել այն ենթադրությունը, որ դա կարող է տեղի ունենալ ինֆորմացիայի ոչգիտակցական վիճակում վերամշակման հետևանքով, օրինակ քնած ժամանակ: Այն ժամանակ, երբ մարդը կյանքում հանդիպում է մի իրավիճակի, որը արդեն հաջողությամբ մոդելավորվել էր քնած ժամանակ ենթագիտակցան մակարդակում ուղեղի կողմից՝ տեղի է ունենում դեժավյու երևույթը: Այսպիսի բացատրությունը լավ հաստատվում է առողջ մարդկանց մոտ հաճախակի այդ երևույթի դիտմամբ: