fbpx

Ռոբերտ դե Նիրոի կյանքի օրենքները

[infobox title=’Ռոբերտ դե Նիրո’]Հանրաճանաչ Հոլիվուդյան դերասան բազմաթիվ «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների մրցանակակիր:[/infobox]

Ձեզ ենք ներկայացնում Ռոբերտ դե Նիրոյի ուշագրավ մտքերը կյանքի մասին.

1. Այսօր ես ավելի հաճախակի եմ ծիծաղում, քան երիտասարդ տարիքում: Երևում է, որ ես սկսել եմ մարդկանց ոչ խիստ դատել:

2. Ես դեռևս ժամանակ չեմ գտել վերանայել բոլոր իմ ֆիլմերը: Ես ընդհանրապես չեմ սիրում դիտել իմ ֆիլմերը: Դրանցից իմ քունը տանում է:

3. Իմ աշխատանքում ամենաշատը ես գնահատում եմ այն, որ հնարավոր է առանց վճարելու ապրել ուրիշների կյանքով:

4. Ես երբեք չեմ սիրել Լոս Անջելոսը: Դա միակ քաղաքն է, որտեղ ես համաձայնվում եմ գնալ, միայն այն դեպքում, երբ ինձ վճարում են:

5. Եթե Աստված կա, ուրեմն ես շատ հարցեր ունեմ նրան:

6. Տաղանդը՝ առաջին հերթին ճիշտ ընտրություն կատարելու ունակությունն է:

7. Յուրաքանչյուր դեպրեսիայի պետք է դիմավորել ժպիտով: Դեպրեսիան կմտածի, որ դուք ապուշ եք և կփախչի:

8. Մարդիկ լինում են բավական տարբեր՝ երբ որոշները մտորում են, թե ինչպես ստեղծել արժանի ինչ-որ բան, մյուսները մտածում են ինչպես այդ ամենից առավելագույն շահույթ ստանան:

9. Ինձ թվում է, ռեժիսորի աշխատանքը՝ դա նախագահի աշխատանքի նման է: Դրանք չափազանց նմանատիպ նպատակներ ունեն:

10. Լավ փողերը այդքան էլ լավ չեն գոյակցում իրական որակների հետ: Համենային դեպս կինոյում:

11. Ես հաճախ եմ գնում Փարիզ, Լոնդոն, Հռոմ: Բայց միշտ կրկնում եմ՝ Նյու Յորքից լավ քաղաք չկա: Այն անհավանական է և հետաքրքիր:

12. Իմ ֆիլմերը նման են իմ երեխաներին, բայց մի տարբերությամբ՝ երեխաներին հնարավոր չէ դարձնել 3D և կրկնակի հարստանալ:

13. Դերասաններին, որոնք գնում են լսումների, ես միշտ ասում եմ. «կարևոր չէ, դուք կստանա՞ք այդ դերը, թե ոչ, կարևորն այն է, որ ձեզ նկատեն»։

14. Ես սիրում եմ թատրոն հաճախել։ Այնտեղ ինձ ոչ ոք չի անհանգստացնում, նույնիսկ շատ դեպքերում, այնտեղ ինձ չեն էլ ճանաչում։

15. Մինչև չփորձես, չես հասկանա։ Ահա թե ինչ եմ ասում ես իմ երեխաներին։

16. Եթե աթոռը լավն է, ապա երկար ժամանակ չես ծախսի դրա վրա հարմարվելու համար։

17. Իտալիան վաղուց է փոխվել։ Բայց Հռոմը՝ դա Հռոմն է։

18. Երբեմն ես նախանձում եմ մահացածներին՝ նրանք բավականաչափ ազատ ժամանակ ունեն։

19. Ծերության հետ գալիս է նաև զգուշությունը՝ ահա թե ինչ եմ նկատել։

20. Ով չխիզախի, նա երբեք չի իմանա իր առաքելությունը։

21. Ես գերադասում եմ ավելորդ իրեր չունենալ։ Որքան շատ ավելորդ իր ունես, այնքան շատ էներգիա ես ստիպված ծախսում դրանց վրա։

22. Իրականությունը ամեն մեկի համար յուրովի է։

23. Չկա ավելի կարևոր բան, քան դադարել վախենալ։ Բայց պետք չէ շփոթել արիությունը անմտության հետ։

24. Ես շատ թանկ կվճարեի, միայն թե կարողանայի միանգամից տարբերել վատ խորհուրդները լավից։

25. Նիհարելը շատ ավելի հեշտ է, քան երիտասարդանալը։ Սակայն նույնիսկ դա՝ շատ հնարավոր է։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ռոբերտ դե Նիրոի կյանքի օրենքները
Երկիր մոլորակի ամենաառեղծվածային արարածը