Հորոսկոպները չարժե չափազանց լուրջ ընդունել, բայց երբեմն դրանք շատ ավելի դիպուկ են լինում, քան մենք կցանկանայինք: Մենք սովոր ենք մեզ համարել խելամիտ, բարի ու հաճելի մարդիկ: Սակայն յուրաքանչյուրս էլ ունենք մեր թույլ կողմերը. գծեր, որոնք հատկապես վառ են դրսևորվում սթրեսային իրավիճակներում, վիրավորված ժամանակ կամ գերհոգնածության ֆոնին:
Աստղաբանությունն այս առումով յուրահատուկ հայելի է. այն ցույց է տալիս ոչ միայն մեր ուժեղ կողմերը, այլև բնավորության այն գծերը, որոնց վրա դեռ պետք է աշխատել:
Ահա թե որ «մութ կողմերն» են ամենից հաճախ վերագրվում կենդանակերպի նշաններին
Խոյ
Իմպուլսիվ եսասիրություն
Երբ իրադարձությունները չափազանց դանդաղ են զարգանում, Խոյը սկսում է շտապեցնել մարդկանց ու ճնշում գործադրել նրանց վրա՝ հաճախ անտեսելով դիմացինի զգացմունքները:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ցուլ
Համառություն՝ մինչև վերջ
Եթե Ցուլը մի բան որոշել է, նրան հետ համոզելը գրեթե անհնար է՝ անգամ եթե ակնհայտ է, որ տվյալ մոտեցումն այլևս արդյունավետ չէ:
Երկվորյակներ
Լուրջ խոսակցություններից խուսափում
Երբ իրավիճակն անհարմար կամ լարված է դառնում, Երկվորյակները նախընտրում են կատակել կամ պարզապես փոխել խոսակցության թեման:
Խեցգետին
Լուռ վիրավորանք
Խեցգետինները հազվադեպ են բարձրաձայնում իրենց վիրավորանքի պատճառը. նրանք պարփակվում են իրենց մեջ և սպասում, որ շրջապատի մարդիկ ինքնուրույն կռահեն ամեն ինչ:
Առյուծ
Կախվածություն ճանաչումից
Եթե Առյուծը բավարար ուշադրության և հավանության չի արժանանում, նա կարող է դառնալ չափազանց մրցակցային կամ նեղացկոտ:
Կույս
Քննադատականություն և մանրախնդրություն
Ճնշող իրավիճակներում Կույսի պերֆեկցիոնիզմը վերածվում է մշտական թերություններ փնտրելու մոլուցքի՝ հատկապես ուրիշների մեջ:
Կշեռք
Կյանք՝ հանուն ուրիշների քմահաճույքների
Կշեռքները հաճախ համաձայնում են անել այն, ինչ իրականում չեն ցանկանում, միայն թե խուսափեն հնարավոր կոնֆլիկտներից:
Կարիճ
Վիրավորանքների երկարատև հիշողություն
Կարիճները գրեթե երբեք չեն մոռանում հասցված վիրավորանքը: Նրանց բացասական էմոցիաները կարող են պահպանվել տարիներով:
Աղեղնավոր
Հետաքրքրության կորուստ
Եթե որևէ զբաղմունք կամ իրավիճակ դառնում է ձանձրալի կամ չափազանց բարդ, Աղեղնավորը կարող է պարզապես նահանջել և անցնել մեկ այլ գործի:
Այծեղջյուր
Էմոցիոնալ փակվածություն
Վերահսկողության և վերջնարդյունքի վրա չափազանց կենտրոնացած լինելը շրջապատի աչքերում Այծեղջյուրներին հաճախ դարձնում է սառն ու մեկուսացած:
Ջրհոս
Զգացմունքների մեկուսացում
Ջրհոսները հակված են ավելի շատ վերլուծել էմոցիաները, քան ապրել դրանք, ինչի պատճառով էլ հաճախ օտարացած են թվում:
Ձկներ
Փախուստ իրականությունից
Երբ էմոցիաները գլուխ են բարձրացնում, Ձկները հիմնականում նախընտրում են խուսափել իրավիճակից, քան լուծել բուն խնդիրը:
💬 Ի վերջո, յուրաքանչյուր նշան էլ ունի իր թուլությունները, և հենց դրանց գիտակցումն է մեզ դարձնում ավելի ուժեղ:








