fbpx

Երբ կյանքը բարդանում է, դարձիր ծառ

Կանգուն մնալ: Հակառակ բոլոր քամիներին...

Կյանքը երբեմն փորձում է քեզ տապալել, և ճանապարհին ոչ ոք ապահովագրված չէ սև շերտերից: Ինչպե՞ս արձագանքել, ինչպե՞ս վարվել նման պահերին։ Որոշում եք դուք…

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ծառը կանգնած է ամուր: Փչում է քամին: Վրա է հասնում ձնաբուքը: Անձրև է գալիս։ Կյանքը տեղի է ունենում, իսկ այն կանգնած է նույն կերպ։ Այո, նաև աճում է, ծաղկում, կանաչում և պտուղ տալիս: Ձգվում է ավելի մոտ արևին:

Փոթորիկը կարող է կոտրել այն: Մարդիկ կարող են շատ խորը կտրել նրա ճյուղերը։ Բայց: Ծառը միևնույնն է կսկսի վերականգնվել։ Կտա նոր տերևներ և ճյուղեր: Այն չի հանձնվի այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեջ մի կաթիլ կյանք կա։

Նույն կերպ էլ մարդն է ունակ ապրել։ Ամուր կանգնել ցանկացած քամիների առաջ, ձգվել արևին, ուրախությանը, հույսին:

Եվ կրկին ոտքի կանգնել, նույնիսկ եթե կոտրված է: Փոխվել և շարունակել ապրել նոր հանգամանքներում։

Ծառ դառնալը երբեմն լավագույն ելքն է, լավագույն լուծումը:

Մինչ այդ պետք է կանգուն մնալ։ Անհրաժեշտ է: Թեկուզ ծանր է, թեկուզ ցավոտ, թեկուզ դժվար: Ամբողջ ուժով արմատներով կառչել հողին։ Չմեռնել։

Հանգիստ բավարարվել նվազագույնով՝ առանց դրանից տառապելու։ Չվշտանալ այն ամենի համար, ինչ այլևս հնարավոր չէ շտկել, այլ զարգացման և երջանկության ուղիներ փնտրել այլ, նոր ուղղությամբ:

Կարդացեք նաև՝ Ծերունուն հարցրին, թե ինչպես դիմանալ ծանր կորստի վշտին: Նրա պատասխանն անգին է

Ժամանակն անպայման կգա, և ձեր կյանքում լավ եղանակ կլինի, և ամեն ինչ նորից կկանաչի, և այդ ժամանակ կհայտնվեն պտուղները: Համբերության պտուղները: Աշխատանքի պտուղները: Այն ուրախության պտուղները, որոնք հնարավոր եղավ նկատել ու տանել սրտի մեջ, ինչը հետո երկար ժամանակ ուժ տվեց։

Գլխավորը դիմանալ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Կամ աճեցնել նոր ճյուղեր, եթե դրանք կոտրվել են:

Եվ ամբողջ ուժով ձգվել արևին: Ամբողջ արմատներով կլանել այն օգտակար բաները, որ բերում է կյանքը։ Կյանքի փոթորիկներից ճոճվել, բայց չընկնել։

Կանգուն մնալ: Հակառակ բոլոր քամիներին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
Երբ կյանքը բարդանում է, դարձիր ծառ
ԹԵՍՏ. Որքա՞ն զգայուն մարդ եք