Դարչինով թեյը դարեր շարունակ օգտագործվել է ավանդական բժշկության մեջ՝ որպես տնային միջոց տարբեր հիվանդությունների դեմ: Ի վերջո, դարչինը պարունակում է հակաօքսիդանտ և հակաբորբոքային միացություններ, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ առողջության վրա, գրում է Verywellhealth-ը։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Գիտական ապացույցներ են ի հայտ եկել, որ դարչինով թեյն ունի բուժիչ հատկություններ, սակայն վերջնական եզրակացություններ անելու համար ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ, ասվում է հոդվածում։ Հրատարակությունն անվանել է այս ըմպելիքի 7 առողջարար առավելությունները։
1. Իջեցնում է արյան շաքարի մակարդակը
Դարչինով թեյն ունենալով ինսուլինի նման ազդեցութոյւն կարող է նվազեցնել արյան շաքարի մակարդակը, ինչը հատկապես օգտակար է շաքարախտով կամ նախադիաբետով տառապող մարդկանց համար:
Հետազոտությունը հաստատել է, որ նրանք, ովքեր 40 օրվա ընթացքում օրական 3-6 գրամ դարչին են օգտագործել (մոտ 1-2 թեյի գդալ), արյան մեջ ունեն շաքարի զգալի ցածր մակարդակ: Մեկ այլ հետազոտության մասնակիցները կերակուրից հետո դարչինով թեյ են խմել և արյան շաքարի մակարդակը զգալիորեն ցածր է եղել՝ համեմատած մյուս խմբի հետ:
2. Թեթևացնում է դաշտանային ցավերը
Դիսմենորեա՝ ցավոտ դաշտան, ունենում են դեռահաս աղջիկների մինչև 90%-ը: Դարչինով թեյն այն տնային միջոցներից է, որը կարող է թեթևացնել այս ցավը։
Համաձայն ուսումնասիրության, որին մասնակցել են 27 դեռահաս աղջիկներ, որոնք տառապում քին դաշտանային ցավերից, այս ըմպելիքի օգտագործելուց հետո զգալիորեն նվազել է ցավի մակարդակը: Թեյի փոխարեն դարչինի հավելումներ օգտագործող այլ հետազոտություններ (բայց նմանատիպ քանակությամբ) նույնպես ցույց են տվել, որ այս համեմունքը կարող է նվազեցնել դաշտանային ցավը:
3. Նվազեցնում է դաշտանային արյունահոսությունը
Մենորագիա՝ չափից շատ դաշտանային արյունահոսությունը կարող է տևել մեկ շաբաթ կամ ավելի: 76 կանանց շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց մոտ, ովքեր օրական երեք անգամ 420 միլիգրամ (մի թեյի գդալից պակաս) դարչին են ընդունել, զգալիորեն կրճատվել է դաշտանային արյունահոսությունը՝ համեմատած պլացեբո խմբի:
Թեև այս ուսումնասիրությունը չի օգտագործել դարչինով թեյ, հնարավոր է, որ ըմպելիքի մեջ նույն քանակությամբ դարչինի օգտագործումը նման ազդեցություն ունենա:
4. Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
Խոլեստերինի բարձր մակարդակը հանգեցնում է սրտի հիվանդության, մասնավորապես՝ սրտի կաթվածի և ինսուլտի: Ուստի շատերի համար չափազանց կարևոր է նվազեցնել խոլեստերինի մակարդակը։ Այդ նպատակով խորհուրդ է տրվում դարչինով թեյ խմել։ Սակայն այս ազդեցության ապացույցները միանշանակ չեն, որոշ հետազոտողներ դարչինի թեյի այս հատկությունն անվանել են «վիճահարույց»:
Գիտնականներն ուսումնասիրել են դարչինի ազդեցությունը խոլեստերինի մակարդակի վրա 750 մասնակիցների շրջանում պատահական վերահսկվող 13 փորձարկումներում: Նրանք պարզել են, որ դարչինը չի ազդում ցածր խտության լիպոպրոտեինների խոլեստերինի վրա («լավ խոլեստերին») կամ բարձր խտության լիպոպրոտեինի խոլեստերինի («վատ խոլեստերինի» վրա): Այնուամենայնիվ, նրանք պարզել են, որ դարչինը նվազեցնում է տրիգլիցերիդների՝ արյան մեջ մեկ այլ տեսակի ճարպի, և ընդհանուր խոլեստերինի մակարդակը (HDL-ի և LDL-ի համադրություն):
Մեկ այլ հետազոտության ընթացքում ավելորդ քաշ ունեցող և գեր կանայք չորս շաբաթվա ընթացքում օրական երկու անգամ խմել են 50 միլիլիտր դարչինով թեյ: Փորձի վերջում նրանց ընդհանուր խոլեստերինի մակարդակը զգալիորեն նվազել է։
Կարդացեք նաև՝ ԴԱՐՉԻՆ. կախարդական համեմունք առողջության և տրամադրության համար
5. Նվազեցնում է սրտխառնոցն ու փսխումը
Դարչինը սրտխառնոցի դեմ տարածված բնական միջոց է: Ենթադրվում է, որ դարչինով թեյի համն ու ջերմությունը թեթևացնում է այս ախտանիշը:
Քաղցկեղով հիվանդ մարդկանց շրջանում անցկացված հետազոտության ժամանակ դարչինի յուղով թաթախված բարձից հոտ քաշելը արդյունավետորեն նվազեցրել է սրտխառնոցն ու փսխումը՝ համեմատած պլացեբո խմբի հետ:
Թեև չկա վերջնական ապացույց, որ դարչինով թեյն արդյունավետ է սրտխառնոցի և փսխման դեպքում, այս ախտանիշներով մարդիկ կարող են թեթևանալ՝ խմելով ըմպելիքը կամ ներշնչելով դարչինի գոլորշին:
6. Իջեցնում է արյան ճնշումը
Արյան բարձր ճնշումը (հիպերտոնիան) կարող է մեծացնել այնպիսի հիվանդությունների ռիսկը, ինչպիսիք են ինսուլտը, սրտի կաթվածը և երիկամների քրոնիկ հիվանդությունը: Բժիշկները հաճախ խորհուրդ են տալիս դարչինով թեյ խմել՝ արյան ճնշումը նվազեցնելու համար, թեև այդ ազդեցության ապացույցները սահմանափակ են:
2021 թվականի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դարչինը կարող է օգնել նվազեցնել արյան ճնշումը և՛ սիստոլիկ, և՛ դիաստոլիկ: Այնուամենայնիվ, չկան ուսումնասիրություններ, որոնք կենտրոնացած են դարչինով թեյի վրա:
7. Օգնում է վերահսկել քաշը
Մի քանի ուսումնասիրություններ ցույց են տվել, որ դարչինով հավելումներ ընդունելը կապված է մարմնի զանգվածի ցածր ինդեքսով (BMI):
Մեկ այլ հետազոտության համաձայն՝ չորս շաբաթվա ընթացքում դարչինով թեյ խմելը կապված է BMI-ի, մարմնի քաշի, գոտկատեղ-ազդր հարաբերակցության և մարմնի շրջագծի տարբեր չափումների զգալի կրճատման հետ: Երկու այլ ուսումնասիրություններ նույնպես ցույց են տվել, որ դարչինով թեյ խմելը նպաստում է քաշի կորստին:
Միաժամանակ հրատարակությունը նշում է, որ դարչինի չափից ավելի օգտագործումը կարող է առաջացնել կողմնակի բարդություններ, մասնավորապես՝ ալերգիկ ռեակցիաներ կամ ստամոքս-աղիքային խնդիրներ։ Դարչինը կարող է փոխազդել որոշ դեղամիջոցների հետ, ուստի այն կանոնավոր օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցեք բժշկի հետ: Սա հատկապես վերաբերում է հղի և կրծքով կերակրող կանանց, լյարդի հիվանդություն ունեցող, ծխող կամ քիմիաթերապիայի դեղեր ընդունող մարդկանց:
Հրապտարակությունը պատմել է նաև, թե ինչպես կարելի է դարչինով թեյ պատրաստել։ Դրա համար անհրաժեշտ է 60 գ դարչինի ձողիկներ 24 ժամ թրմել սենյակային ջերմաստիճանի 1 լիտր ջրի մեջ, տաքացնել 100°C ու քամել։ Մեկ այլ միջոց է դարչինի ձողիկները 15 րոպե եռացնել ջրի մեջ։
Տաք ջրի մեջ կարելի է ավելացնել 1-2 թեյի գդալ աղացած դարչին, թողնել եփվի և քամել մաղով։