fbpx

«Պոկերի արքա» ամերիկահայ մեծահարուստ Դեն Բիզլերյանը սեփական ինքնաթիռով ժամանեց Երևան

«Պոկերի արքա», դերասան և Ինստագրամի աստղ համարվող ամերիկահայ Դեն Բիզլերյանը ժամանեց Երևան։ Նա Հայաստան է եկել օգոստոսի 27-ի լուսադեմին` ժամը 5-ի սահմաններում, իր մասնավոր ինքնաթիռով։ Աստղը ժամանեց «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահով։  Tert.am Life-ը եղել է օդանավակայանում և ներկայացնում է այցի մանրամասները, լուսանկարներ և տեսանյութ։

Չնայած Դենը միշտ աչքի է ընկնում շքեղ ապրելակերպով, Երևան էլ ժամանել է սեփական ինքնաթիռով, Երևանում իր համար ճոխ ընդունելության նախապայման, ինչպես երևում է, չէր սահմանել։

Օդանավակայանում նրան չէին սպասում թանկարժեք մեքենաներ, ինչպես սովորաբար լինում է հայտնի մարդկանց ժամանման դեպքում։ Դենին առանձին մեքենա չէր սպասարկում: Մուտքի մոտ նրան և իր թիմի անդամներին էր սպասում Mercedes-Benz Sprinter մեքենա։

Թե ինչ նպատակով է Դեն Բիզլերյանը Երևանում և ինչ անելիքներ ունի, առայժմ հայտնի չէ, սակայն  հայտնի է, որ 37-ամյա աստղը հայրենիք է ժամանել ոչ թե հատուկ հրավերով, այլ սեփական նախաձեռնությամբ։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Երևանյան այցի ժամանակ Դենին ուղեկցում է ամերիկացի մոդել, գեղեցկուհի Սուելն Մեդիրոսը։

Դենի այցը կարճատև է, նա Հայաստանում կանցկացնի մի քանի օր։ Լրագրողների հարցն իր այցի մասին պոկերի արքան անպատասխան թողեց, սակայն Թվիթերի իր էջում ավելի վաղ հայտնել է, որ Հայաստանից հետո մեկնելու է Թաիլանդ։

Ինքն իրեն Դենն անվանել է «Պոկերի Բիլ Գեյթս». Բիլզերյանը 50 մլն դոլար է վաստակել պոկեր խաղալով: Նրա ամենախոշոր շահումը կազմել է 10,8 մլն ԱՄՆ դոլար:

Շարունակությունը կարդացեք աղբյուր կայքում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
«Պոկերի արքա» ամերիկահայ մեծահարուստ Դեն Բիզլերյանը սեփական ինքնաթիռով ժամանեց Երևան
ԹԵՍՏ. Խորը գիտելիքների ստուգում։ Համոզված ենք չեք հաղթահարի բոլոր հարցերը