fbpx

Աշխարհը դալտոնիկի աչքերով

Կան մարդիկ, ովքեր գունային յուրահատուկ ընկալման շնորհիվ բոլորովին այլ կերպ են տեսնում աշխարհը։ Առաջարկում ենք հետաքրքիր փաստերի հավաքածու դալտոնիզմի մասին։

Շրջապատող մարդկանց և աշխարհը ադեկվատ ընկալելու համար բավական է թերթել տարբեր բժշկական հոդվածներ։ Օրինակ՝ աշխարհի գրեթե ամեն 10-րդ տղամարդը դալտոնիկ է։ Տեսողության այս յուրահատկությունը իր անվանումը ստացել է ի պատիվ Ջոն Դալտոնի, ով իր դալտոնիզմի մասին իմացավ միայն 26 տարեկանում (իմանալով, որ իր «մոխրագույն» պիջակը իրականում մուգ կարմիր է)։

1

Դալտոնիկները բաժանվում են դիքրոմանտների (կարող են չտարբերել կարմիրը՝ պրոտանոպիա, կանաչը՝ դեյտերանոպիա կամ մանուշակագույնը՝ տրիտանոպպիա) և մոնոքրոմատիկների (սև սպիտակ տեսողություն)։

2

3

Չնայած տարածված կարծիքի՝ շները մոնոքրոմատիկներ չեն։

4

5

Դալտոնիկների ամենամեծ տոկոսը գրանցվել է Չեխիայում և Սլովակիայում, այն դեպքում, երբ Ֆիջի կղզիներում և բրազիլական հնդկացիների մեջ դալտոնիկներ պրակտիկորեն չկան։

6

v7

Դալտոնիզմը, առաջին անգամ, հասարակության ուշադրությունը գրավել է 1875թ., երբ Շվեդիայում, Լագերլունդ քաղաքի մոտակայքում տեղի ունեցավ երկաթուղային աղետ, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ զոհվեցին։ Պարզվեց, որ մեքենավարը չէր տարբերում կարմիր գույնը, որի հետևանքով նա չէր տարբերել գունային ազդանշանը՝ ինչը բերել էր այսպիսի ողբերգական հետևանքների։

8

Ժառանգական դալտոնիզմը «խոցում է» տղամարդկանց 8%-ին և կանանց 0.5%-ին (այսինքն, 50/50 կին տղամարդ հարաբերկցության հաշվարկով, 1000 մարդուն, միջինում բաժին է հասնում 43-ական դալտոնիկ)։

9

Բոլոր դալտոնիկներից միայն 1%-ն են մոնոքրոմատիկներ, այսինքն, մոտ 2325 մարդուց 1-ը։

10

Դալտոնիզմը հիմնականում ժառանգաբար փոխանցվում է կանացի կողմից։

11

Գունազգացողությունը կարելի է կորցնել նաև գանգուղեղային վնասվածքների, ծանր գրիպի, ինսուլտի և ինֆարկտի դեպքում։

12

Ռեպինը բավական ծեր տարիքում փորձում էր ուղղել իր «Իվան Գրոզնին և իր որդի Իվանը» կտավը։ Սակայն նրան շրջապատող մարդիկ նկատեցին, որ գունազգացողության խախտման պատճառով, Ռեպինը խեղաթյուրել է կտավի գունային երանգները։ Եվ աշխատանքը ստիպված դադարեցվեց։

13

Դալտոնիկներ հանդիպում են նաև հանրաճանաչ նկարիչների մեջ՝ Վրուբել, Ռեպին և այլն։

14

 Կապույտ գույնը ընկալում են մարդկանց մեծամասնությունը։ Պատահական չէ, որ շատ ծրագրերի ինտերֆեյսները հենց այդ գույնի են։ Նաև գոյություն ունեն «ճիշտ գույների» աղյուսակներ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag