Քարնեգին՝ մարդկային հարաբերությունների, մարդու և մարդկային տեսակների մասին:
Եթե մենք այնքան չնչին եսասերներ ենք, որ չենք կարող մարդկանց թեկուզ մի փոքր երջանկություն տալ և թեկուզ ինչ-որ չափով ընդունել նրանց արժանիքները, չփորձելով ինչ-որ բան ստանալ, եթե մենք փոքրոգի ենք, ինչպես վայրի խնձորի թթվաշ պտուղները, ապա մենք դատապարտված ենք անհաջողության, որին լիովին արժանի ենք:
Ձեր զրուցակցին մշտապես ներշնչեք սեփական նշանակալիության գիտակցությունը:
Այն մարդիկ, ովքեր սեփական նվաճումներից գոհ լինելու ամենաքիչ հիմքերն ունեն, հաճախ սեփական թերարժեքության զգացումը փոխհատուցում են աղմկահարությամբ, ունայնությամբ և պարծենկոտությամբ. որոնք տհաճ բառացիորեն նողկալի տպավորություն ունեն:
Հիշեք, որ մարդու անունն իր համար ամենադյութիչ և ամենակարևոր բառն է:
Վեճում հաղթելու միայն մի միջոց կա. դա նրանից խուսափելն է:
Մարդկանց պետք է սովորեցնել այնպես, ասես նրանց չեք սովորեցնում: Եվ անծանոթ բաները պետք է մատուցել մոռացվածների նման:
Եղիր ուրիշներից իմաստուն, եթե կարող ես, բայց մի ասա նրանց այդ մասին:
Հարգանքով վերաբերվեք Ձեր զրուցակցի կարծիքին:Երբեք մարդուն մի ասեք, որ նա իրավացի չէ:
Աշխարհում բոլորը երջանկություն են փնտրում, և այն գտնելու միայն մի ստույգ ուղի կա: Դրա համար դուք պետք է սովորեք կառավարել Ձեր մտքերը: Երջանկությունը արտաքին պայմաններից կախված չէ, այն կախված է ներքին պայմաններից:
Ոչ մի բան լավը կամ վատը չի լինում, ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե մենք ինչպես ենք նայում իրերին:
Հրապարակման ներկայացրեց՝ Աղավնի Ադամյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը.