fbpx

Ամեն օրվա համար 27 խորհուրդ Դալայ լամայից

6 տարեկանում նրան վերցրել են ծնողական տնից։ 15 տարեկանում դարձել է զինվորական հրամանատար, 25-ին՝ Տիբեթից փախել է Հնդկաստան։ Այժմ Դալայ լաման 81 տարեկան է։ Բայց կնճիռների փոխարեն նրա դեմքին ժպիտ է։

1. Յուրաքանչյուր օր զբոսնեք 10-30 րոպե։ Քանի զբոսնում եք՝ ժպտացեք։

2. Յուրաքանչյուր օր լռության մեջ անցկացրեք ամենաքիչը 10 րոպե։

3. Քնեք 7 ժամից ոչ պակաս։

4. Ապրեք երեք «Է»-երով՝ Էներգիա, Էնտուզիազմ, Էմպատիա։

5. Ավելի շատ խաղեր խաղացեք։

6. Ավելի շատ գրքեր կարդացեք։

7. Ժամանակ հատկացրեք յոգային, մեդիտացիային, աղոթքին, քանի որ դրանք թարմացնում են էներգիան։

8. Ժամանակ անցկացրեք 70-ից բարձր և 6-ից ցածր տարիքի մարդկանց հետ։

9. Շատ երազեք։

10. Կերեք ավելի շատ ծառի վրա աճող սնունդ, և ավելի քիչ գործարաններում արտադրվող։ Շատ ջուր խմեք։

11. Օրական ամենաքիչը երեք մարդու ստիպեք ժպտալ։

12. Մի ծախսեք ձեր թանկարժեք էներգիան բանբասանքների վրա։

13. Մոռացեք անցյալի պրոբլեմները։ Հարազատներին և ընկերներին մի հիշեցրեք անցած վեճերը, դա կխանգարի ձեր ներկայիս երջանկությանը։

14. Գլխից դուրս շպրտեք բոլոր բացասական մտքերը և ամեն ինչին նայեք դրական կողմից։ Հասկացեք, որ կյանքը՝ դպրոց է և դուք եկել եք այստեղ, որպեսզի սովորեք։ Պրոբլեմները՝ դպրոցական ծրագրի մի մասն են, որը կվերջանա ինչպես մաթեմատիկայի դասը, իսկ ստացած գիտելիքները կմնան հավերժ։

15. Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի ժամանակ ծախսես ատելության վրա։ Պետք չէ ոչ մեկին ատել։

16. Ձեզ այդքան լուրջ մի վերաբերվեք։ Ուրիշ ոչ մեկ չի վերաբերվում։

17. Ձեզ անհրաժեշտ չէ հաղթել յուրաքանչյուր վեճում։ Սովորեք խոստովանել, որ դուք ճիշտ չեք։

18. Հաշտվեք ձեր անցյալի հետ, որպեսզի այն չփչացնի ձեր ներկան։

19. Մի համեմատեք ձեր կյանքը ուրիշների կյանքի հետ։ դուք ոչինչ չգիտեք նրանց կյանքի մասին։ Ոչ մեկի հետ չհամեմատեք ձեր սիրելիներին։ Ձեզնից բացի՝ ոչ մեկ չի հոգա ձեր երջանկության մասին։

20. Սովորեք ներել։ Թե ինչ են մտածում ուրիշ մարդիկ ձեր մասին՝ ձեր գործը չէ։ Հիշեք որքան էլ իրավիճակը լավ կամ վատ լինի՝ այն միևնույնն է փոխվելու է։

21. Ձեր աշխատանքը չի հոգա ձեր մասին, եթե հիվանդանաք։ Ընկերները հոգ կտանեն։ Մի կորեք։

22. Ազատվեք այն ամենից՝ ինչ անպետք է, գեղեցիկ չէ և չի ուրախացնում։

23. Նախանձը՝ ժամանակի անիմաստ կորուստ է։ Դուք արդեն ունեք այն ամենը՝ ինչ ձեզ պետք է, կամ կունենաք շատ շուտով։ Ամենալավը դեռ առջևում է։

24. Կարևոր չէ ինչպես եք ձեզ զգում՝ վեր կացեք, հագնվեք և շփվեք։

25. Ճիշտ գործեք։

26. Հաճախ զանգահարեք հարազատներին։

27. Չափից ավելի ջանք մի գործադրեք։ Դրեք խելամիտ սահմաններ։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.8 из 5 )
MediaMag
Ամեն օրվա համար 27 խորհուրդ Դալայ լամայից
9 անսպասելի փաստ մեր հիմնական օրգանի` ՈՒՂԵՂԻ մասին