Թեստը կբացահայտի թե ինչպիսին ես դու:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Պատասխանիր հարցերին հերթականությամբ: Ընդամենը 4 հարց, բայց եթե դու նայես պատասխանները նախքան թեստն անցնելը, ապա թեստի արդյունքը սխալ կլինի:
Վերցրու թուղթ ու գրիչ և գրանցիր պատասխաններդ: Վերջում դա քեզ պետք կգա:
Պատասխանները պետք է լինեն ազնիվ: Դա կօգնի շատ բան իմանալ այն մասին, թե ինչպիսին ես դու:
Եվ այսպես.
1. Դասավորեք հերթականությամբ այս կենդանիներին ըստ ձեր նրանց հանդեպ վերաբերմունքի (որ կենդանին է ավելի շատ դուր գալիս).
ա) կով
բ) վագր
գ) ոչխար
դ) ձի
ե) խոզ
2. Գրեք մեկական բնորոշում (յուրաքանչյուրին 1 բառ).
ա) շուն
բ) կատու
գ) առնետ
դ) սուրճ
ե) ծով
3. Մտածիր ինչ-որ մեկի մասին (ով գիտի քեզ և ով կարևոր է քեզ համար) և համեմատիր նրան բերված որևէ գույնի հետ (պատասխանը չկրկնել, ամեն մարդուն տալ մեկ որոշակի գույն).
ա) դեղին
բ) նարնջագույն
գ) կարմիր
դ) սպիտակ
ե) կանաչ
4. Գրիր քո սիրելի թիվը և շաբաթվա օրը.
Պատասխաններ
1. Կենդանիների հերթականությունը. նայիր թե ինչ հերթականությամբ ես դասավորել կենդանիներին: Այդ հերթականությունը ցույց է տալիս քո կյանքի առաջնահերթությունները: Իսկ կենդանիների նշանակություններն են.
Կով – կարիերա
Վագր – պատիվ և արժանապատվություն
Ոչխար – սեր
Ձի – ընտանիք
Խոզ – փող
2. Քո բնորոշումը
Շուն = ինքդ քո մասին
Կատու = զուգընկեր
Առնետ = թշնամի
Սուրճ = քո հետաքրքրությունը սեքսի հանդեպ
Ծով = քո կյանքը
3. Դեղին – նա է, ում երբեք չես մոռանա
Նարնջագույն – նա ում համարում ես լավագույն ընկեր
Կարմիր – նա, ում դու իրոք սիրում ես
Սպիտակ – հոգով քո երկվորյակը
Կանաչ – Նա ում կհիշես մինչև կյանքիդ վերջ
4. Ասում են եթե կիսվես այս թեստով այնքան մարդու հետ որքան որ նշել ես սիրելի թվում, ապա երազանքդ կկատարվի այն օրը, որը նշել ես շաբաթվա սիրելի օրում: