fbpx

Մեծ Դալայ Լամա XIV-ի 23 իմաստուն մեջբերումները

Դալայ Լամա ՝ նա Տիբեթի տիրակալն է, իր հպատակների և՛ քաղաքական, և՛ հոգևոր առաջնորդը:

Ենթադրվում է, որ Դալայ Լամա XIV-ը հենց առաջին Դալայ Լամայի տասնչորսերորդ մարմնավորումն է, որի հոգին ամեն անգամ մահից հետո պետք է նորից մարմնավորվի երեխայի մեջ: Ոչ ոք երբեք չգիտի, թե որտեղ է ծնվելու այն երեխան, ում վիճակված է դառնալ Տիբեթի հաջորդ տիրակալը, նրան փնտրելու համար ուղարկվում է լամաների հատուկ խումբ։ Հատուկ ճանաչման ծիսակարգի օգնությամբ նրանք գտնում են փոքրիկ տղայի, ով պետք է ունենա որոշակի հատկանիշներ և անցնի թեստեր։ Նրան փոխանցվում է դարերի գիտելիքն ու իմաստությունը:

Ներկայիս Դալայ Լաման ծնվել է 1935 թվականի հուլիսի 6-ին, նա ժամանակակից քաղաքակրթության ամենանշանակալի դեմքերից է։ Հրավիրում ենք ծանոթանալու նրա մտքերին և ասույթներին։

Դալայ Լամա

  • Հիշեք, որ լռությունը երբեմն հարցերի լավագույն պատասխանն է:
  • Նախքան մեկին դատելը, վերցրու նրա կոշիկները և քայլիր նրա ճանապարհով, համտեսիր նրա արցունքները, զգա նրա ցավը: Դիպիր յուրաքանչյուր քարին, որի վրա նա սայթաքել է: Եվ միայն դրանից հետո ասա նրան, որ դու գիտես ճիշտ ապրել։
  • Եթե ​​պրոբլեմը հնարավոր է լուծել, չարժե անհանգստանալ դրա մասին,
    Եթե ​​պրոբլեմը հնարավոր չէ լուծել, անհանգստանալն անիմաստ է։
  • Ես համարում եմ, որ իսկապես ճշմարիտ կրոնը՝ Բարի Սիրտն է:
  • Երբ մարդուն թվում է, թե ամեն ինչ թարս է գնում՝ նրա կյանք ինչ-որ հրաշալի բան է փորձում մտնել։
  • Մեր թշնամիները մեզ տալիս են հրաշալի հնարավորություն՝ փորձարկել համբերությունը, տոկունությունն ու կարեկցանքը:
  • Աշխարհը անկատար է, քանի որ մենք ենք անկատար:
  • Հիշեք, որ միշտ չէ, որ այն, ինչ ցանկանում եք, այն է, ինչ ձեզ իսկապես անհրաժեշտ է:
  • Պատրաստ եղեք փոխել ձեր նպատակները, բայց երբեք մի փոխեք ձեր արժեքները:
  • Եթե ​​կարող եք օգնել, օգնեք։ Եթե ​​ոչ, գոնե մի վնասեք։
  • Բարգավաճումը գալիս է գործողությունների շնորհիվ, ոչ թե աղոթքների:
  • Ես պրոֆեսիոնալ ծիծաղող եմ: Ես իմ կյանքում շատ դժվարությունների եմ հանդիպել, և իմ երկիրը դեռ գտնվում է իր կրիտիկական շրջանում։ Այնուամենայնիվ, ես հաճախ եմ ծիծաղում, և իմ ծիծաղը վարակիչ է։ Երբ մարդիկ ինձ հարցնում են, թե ինչպես եմ ուժ գտնում ծիծաղելու նման իրավիճակում, ես պատասխանում եմ՝ ես պրոֆեսիոնալ ծիծաղող եմ։

Տես նաև՝ Ամեն օրվա համար 27 խորհուրդ Դալայ լամայից

  • Հնարավորության դեպքում ավելի բարի եղեք: Եվ դա միշտ էլ հնարավոր է:
  • Մենք երբեք ներդաշնակություն չենք հաստատի մեզ շրջապատող աշխարհի հետ, քանի դեռ չենք հաշտվել ինքներս մեզ հետ։
  • Երբեմն, երբ իսկապես ցանկություն է առաջանում թխվածքաբլիթ ուտել, բայց չի կարելի, ես մտածում եմ: Ի՞նչն է ավելի հաճելի Աստծուն: Դալայ Լամային դարձնել երջանի՞կ։ Թե՞ ուտի միայն այն, ինչ թույլատրվում է: Եվ ես ուտում եմ թխվածքաբլիթը:
  • Մեծամտությունը երբեք արդարացված չէ։ Դա գալիս է ցածր ինքնագնահատականից կամ ժամանակավոր, մակերեսային ձեռքբերումներից:
  • Մոլորակը մեծ թվով «հաջողակ մարդկանց» կարիք չունի։ Մոլորակը խաղաղարարների, բուժողների, վերականգնողների, հեքիաթասացների և ամեն տեսակի սիրահարների խիստ կարիք ունի: Նրան պետք են մարդիկ, ում հետ լավ է ապրել: Երկիր մոլորակին անհրաժեշտ են բարոյականություն ունեցող մարդիկ, ովքեր պատրաստ են միանալ աշխարհը կենդանի և մարդասեր դարձնելու պայքարին։ Եվ այս հատկանիշները քիչ կապ ունեն «հաջողության» հետ, ինչպես դա բնորոշվում է մեր հասարակության մեջ։
  • Սերն իր ամենամաքուր և վեհ ձևով, մեկ այլ մարդու համար  երջանկության ամենաուժեղ, բացարձակ և անվերապահ ցանկությունն է: Դա ցանկություն է, որը գալիս է սրտից, անկախ նրանից, թե ինչպես է այդ մարդը վերաբերվում մեզ: Կարեկցանքի թեման կրոնի հետ կապ չունի։ Սա համընդհանուր գործ է, միասնական պայման մարդկային ցեղի գոյատևման համար:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

  • Ծնունդներ չեմ նշում։ Ինձ համար այդ օրը չի տարբերվում մյուսներից: Ինչ-որ առումով ամեն օրն էլ ծննդյան օր է: Առավոտյան արթնանում ես, ամեն ինչ թարմ է ու նոր, և գլխավորն այն է, որ այդ նոր օրը քեզ ինչ-որ կարևոր բան բերի։
  • Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է ողջ մարդկության համար։ Դրանում է կայանում իմ պարզ կրոնը: Տաճարների կարիք չկա, բարդ փիլիսոփայության կարիք չկա։ Մեր սեփական ուղեղը, մեր սիրտը մեր տաճարն է. մեր փիլիսոփայությունը բարությունն է:
  • Եթե ​​Աստված ցանկանում է ձեզ երջանկացնել, ուրեմն նա ձեզ տանում է ամենադժվար ճանապարհով, քանի որ երջանկության տանող հեշտ ճանապարհներ չկան:
  • Ի՞նչ ես փնտրում: Երջանկությո՞ւն, սե՞ր, մտքի խաղաղությո՞ւն: Մի գնա դրանք փնտրելու երկրի մյուս ծայրում, դու կվերադառնաս հիասթափված, վրդովված, անհույս։ Փնտրեք դրանք ձեր մեջ, ձեր սրտի խորքում:
  • Ամեն առավոտ, երբ արթնանում եք, սկսեք մտածել. «Այսօր իմ բախտը բերեց. ես արթնացա: Ես ողջ եմ, ունեմ այս թանկարժեք մարդկային կյանքը, և չեմ վատնի այն»։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3.25 из 5 )
MediaMag
Մեծ Դալայ Լամա XIV-ի 23 իմաստուն մեջբերումները
Gmail-ը կպատմի թե ինչու է նամակը հայտնվել «Սփամերում»