Լեոնարդո դա Վինչիի կենտրոնացման մեթոդը, որը շատ ավելի լավ է գործում, քան հոգեբանի մոտ կոնսուլտացիան:
Ժամանակակից հոգեբանները նշում են, որ դա Վինչին շատ ճիշտ էր: Մտքի, նյարդերի և հոգեբանական լարվածությունը հեռացնելու այս մեթոդը աշխատում է գրեթե բոլոր դեպքերում:
Եվ այսպես․
Հոգնե՞լ ես՝ նկարիր ծաղիկներ:
Բարկացա՞ծ ես՝ նկարիր գծեր:
Ցավո՞ւմ է՝ քանդակիր:
Ձանձրալի՞ է՝ լցրու թղթի թերթը տարբեր գույներով:
Տխո՞ւր ես՝ նկարիր ծիածան:
Վախենո՞ւմ ես՝ գործիր մակրամե կամ ստեղծիր կտորից ապլիկացիաներ:
Տագնա՞պ ես զգում՝ պատրաստիր շարժական տիկնիկ:
Զայրացե՞լ ես՝ ճղիր թղթի թերթը մանր կտորների:
Անհանգստանո՞ւմ ես՝ ծալիր օրիգամի:
Լարվա՞ծ ես՝ նկարիր նախշեր:
Հիշե՞լ է պետք՝ նկարիր լաբիրինթներ:
Հիասթափվա՞ծ ես՝ պատճենիր նկար:
Հուսալքվա՞ծ ես՝ նկարիր ճանապարհներ:
Պետք է ինչ-որ բա՞ն հասկանալ՝ նկարիր մինդալներ:
Պետք է արագ վերականգնե՞լ ուժերը՝ նկարիր բնապատկերներ:
Ուզում ես հասկանալ սեփական զգացմունքնե՞րը՝ նկարիր ինքնադիմանկար:
Հարկավոր է հիշել վիճա՞կ՝ նկարիր գունավոր կետեր:
Եթե հարկավոր է համակարգել մտքերը՝ նկարիր բջիջներ կամ քառակուսիներ:
Ուզում ես հասկանա՞լ ինքդ քեզ ու քո ցանկությունները՝ ստեղծիր կոլլաժ:
Հարկավոր է կենտրոնացնե՞լ մտքերը՝ նկարիր կետիկներով:
Իրավիճակից դուրս գալու լավագույն ելքի որոնումներում՝ նկարիր ալիքներ և շրջանագծեր:
Զգում ե՞ս, որ կանգ ես առել, բայց պետք է առաջ շարժվե՞լ՝ նկարիր պարույրներ:
Ուզում ես կենտրոնանա՞լ նպատակներիդ վրա՝ նկարիր վանդակներ և թիրախներ: