Գիտնականները հայտնաբերել են բակտերիաներ, որոնք ունակ են դիմանալ ուժեղ թունավորվածության և արտադրել 24 կարատանոց ոսկի:
ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի հետազոտողները Կազեմ Կաշեֆի և Ադամ Բռաունի ղեկավարությամբ հայտնաբերել են, որ Cupriavidus metallidurans բակտերիաները կարող են բնության մեջ գտնվող ոսկու քլորիդ խիստ թունավոր նյութը վեր ածել մաքուր ոսկու:
Բակտերիան անհավանականորեն դիմացկուն է այս թունավոր նյութի ազդեցությունից:
Գիտնականները ստեղծել են կոմպակտ «գործարան», որտեղ տեղափողվող լաբորատորիայի, ապակյա բիոռեակտորի և բակտերիաների օգնությամբ ստանում են այս ազնիվ մետաղը:
Բռաունն ու Կաշեֆին բակտերիաներին կերակրել են մեծ քանակությամբ ոսկու քլորիդով և մեկ շաբաթից ստացել են ոսկու բնական ձուլակտորներ: Հնարավոր է, որ հենց այսպիսի պրոցես է ընթանում նաև բնության մեջ:
«Մենք զբաղվում ենք միկրոբային ալքիմիայով` վեր ածելով արժեք չունեցող նյութը թանկարժեք մետաղի» – նշում են գիտնականները:
Ցավոք սրտի փորձերը հնարավոր չէ կատարել մեծ քանակներով, քանի որ պրոսցեսը ոչ շահավետ է: