fbpx

Ctrl+Alt+Delete-ի ստեղծման հետաքրքրաշարժ պատմությունը

Ctrl-Alt-Delete1981թ. գարնանը, Ֆլորիդա նահանգի Բոկա Ռատոն քաղաքի մի խումբ ինժեներներ ստեղծում են համակարգիչ IBM-ի համար: «Acorn» ծածկագրով IBM-ի ծրագրի վրա աշխատող խմբի մեջ էր նաև ծրագրավորող Դեյվիդ Բրեդլին: Բոլոր աշխատանքները կատարվում էին շտապ, քանի որ մրցակից ընկերությունները՝ Apple-ը ը RadioShack-ը արդեն արտադրության էին հանել ոչ մեծ, կոմպակտ համակարգիչների մոդելներ:

Աշխատանքի ընթացքում առաջացած պրոբլեմներից մեկն էլ այն էր, որ անհրաժեշտություն կար ինչ-որ ծրագրի խափանման դեպքում ձեռքով վերագործարկել (ռեստարտ) համակարգիչը: Սարքավորման վերագործարկման վրա ծախսվում էին թանկարժեք րոպեներ: Ինչպես հիշում է Բրեդլին. «Երբեմն մենք մի քանի օր շարունակ զբաղված էինք մեքենայի վերագործարկմամբ»:

David BredleyՄի անգամ Դեյվիդ Բերդլիի մոտ միտք է ծագում ստեղծել ստեղների կոմբինացիա, որով հնարավոր կլինի վերագործարկել համակարգիչը, առանց հիշողության երկարատև թեսթերի: «Ամեն ինչ մտածվեց 5 րոպեյում, իրականացվեց 10րոպեյում, իսկ հետո ես անցա մնացած գործերը վերջացնելու», – հիշում է Դեյվիդը:

Հենց այս երեք ստեղների կոմբինացիան ընտրվեց, որպեսզի բացառվի հանկարծակի դրանց սեղմումը: Ծրագրավորողի խոսքերով, նա երբեք չի մտածել, որ Ctrl-Alt-Delete ստեղների կոմբինացիան, որը ստեղծվել էր բացառապես ուտիլիտար նկատառումներով, կդառնա ամենահանրահայտ ստեղների կոմբինացիան ամբողջ աշխարհում:

Ctrl-Alt-Delete ստեղների կոմբինացիան ամբողջ աշխարհում սկսեց հանրաճանաչություն վայելել 1990թ. սկզբներին, երբ օգտվողները առաջին անգամ առնչվեցին այսպես կոչված «մահվան կապույտ էկրանի» հետ՝ Windows օպերացիոն համակարգի խափանում: Դեյվիդ Բրեդլիի կողմից ստեղծված ստեղների կոմբինացիան սկսեց օգտագործվել, որպես համակարգիչը վերագործարկելու ալտերնատիվ միջոց:

Windows-Blue-Screen-Saver_1


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ctrl+Alt+Delete-ի ստեղծման հետաքրքրաշարժ պատմությունը
Պաուլո Կոելյոի 25 մեջբերումներ, սիրո, կյանքի և մեր մասին