Երբ խոսքը գնում է հին Եգիպտոսի մասին, առաջին հերթին ինչ գալիս է գլխումդ, դա՝ բուրգեր, փարավոններ և կատուներ։ Իրականում Եգիպտոսի պատմությունը շատ ավելի հարուստ է։ Մեր տեսության մեջ 25 փաստեր են հին Եգիպտոսի մասին, որոնց մասին շատերը նույնիսկ չեն էլ լսել։
1. Ճանճաորսերը
Որպեսզի ճանճերը փարավոններին չանհանգստացնեն, նրանք հաճախ պահում էին հատուկ ստրուկներ, ովքեր պատված էին մեղրով։
2. Եգիպտական դիմահարդարում
Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ դիմահարդարում էին իրենց։
3. Կապար և պղինձ
Դիմահարդարման նյութերը, որպես օրենք, կանաչ (այն պատրաստում էին պղնձից) և սև (պատրաստում էին կապարից) գույների էին։
4. Գեղեցիկ և օգտակար
Հին Եգիպտոսում գտնում էին, որ այսպիսի դիմահարդարումը առողջարար է։
5. Արևապաշտպանիչ քսուք
Սակայն ի սկզբանե եգիպտացիները այն օգտագործում էին որպես արևապաշտպանիչ քսուք։
6. Նուդիզմի աղբյուրները
Երեխաները հագուստ չէին կրում մինչ պատանեկություն։
7. Նեմեշ
Փարավոնները երբեք թույլ չէին տալիս դիտել իրենց մազերը, այդ պատճառով կրում էին հատուկ գլխաշորեր, որոնք կոչվում էին «նեմեշ»։
8. Թութանհամոնի դիմակը
Այս գլխաշորը հայտնի դարձավ ի շնորհիվ Թութանհամոնի մահվան ոսկյա դիմակի։
9. Կեղծամներ
Հարուստ եգիպտացիները, որպես օրենք, կրում էին կեղծամներ։
10. Եգիպտական պոչիկներ
Աղքատ եգիպտացիները ունեին երկար մազեր և նրանք դրանք պոչիկ էին հավաքում։
11. Պայքար պեդիկուլյոզի դեմ
Տղաների գլուխը սափրում էին և ետևից թողնում էին միայն երկար հյուս։ Դա պետք է պաշտպաներ նրանց ոջիլներից։
12. Երկիրը հարթ է և կլոր
Եգիպտացիները հավատում էին, որ Երկիրը հարթ է և կլոր և որի կենտրոնից հոսում է Նեղոս գետը։
13. «Գենդերային հավասարություն»
Կանայք քաղաքացիական և տնտեսական նույն իրավունքներն ունեին, ինչ տղամարդիկ։ Բայց դժվար թե այն կարելի է անվանել սոցիալական հավասարություն։
14. Խուֆուի ընկերները
Ի շնորհիվ որմնանկարի, որը հայտնաբերվել է պեղումների ժամանակ՝ պարզվեց, որ բուրգերի շինարարների մի մասը իրենք իրենց անվանում էին «Խուֆուի ընկերներ»։
15. Մումիֆիկացում
Մումիֆիկացման ժամանակ, ուղեղը դուրս էին բերում քթանցքներից։
16. Հատուկ տարրաներ
Դրանից հետո, բոլոր ներքին օրգանները նույնպես հեռացվում էին և տեղադրվում հատուկ տարրաների մեջ։
17. Սիրտը՝ հոգու անոթ
Միակ օրգանը, որը թողնում էին մարմնի մեջ, դա՝ սիրտն էր, քանի որ համարվում էր, որ այնտեղ է գտնվում հոգին։
18. Հանդերձյալ պետքարան
Բազմաթիվ հին դամբարաններում հայտնաբերվել է զուգարան։
19. Աշխարհի ամենահին հագուստը
Աշխարհի ամենահին հագուստը հայտնաբերվել է Եգիպտոսում։ Հագուստը 5000 տարեկան է։
20. Կլեոպատրա
Կլեոպատրան՝ Եգիպտոսի վերջին թագուհին, իրականում հույն էր։
21. Վարձու աշխատողներ
Չնայած տարածված կարծիքի՝ մկարդիկ, ովքեր կառուցել են բուրգերը, ստրուկներ չէին, այլ վճարվող աշխատողներ։ Այս սխալ համոզմունքը եկել է հույն պատմաբան Հերոդոտից։
22. Գարեջրային առօրյա
Հետաքրքրական է, որ այդ աշխատողներին վճարում էին նաև գարեջրով։
23. Չափաբաժին
Եթե ավելի ճշգրիտ լինենք՝ նրանց ամեն օր տալիս էին 3.8լ գարեջուր։
24. Կատվային սուգ
Հին եգիպտացիները սափրում էին իրենց ունքերը՝ իրենց կատուների մահը սգալու համար։
25. Քարե բարձ
Եվ հնարավոր է, ամենաանսպասելի փաստը՝ հին եգիպտացիները քնում էին քարե բարձերին։