fbpx

«Խորհուրդները մենք ընդունում ենք կաթիլներով, փոխարենը բաժանում ենք՝ դույլերով»։ Կոնֆուցիոսի 23 մեջբերում կյանքի մասին

Իմաստություն դարերի խորքից…

Ահա Կոնֆուցիոսի 23 իմաստուն մեջբերումներ կյանքի մասին.

1. Հարց տվողը՝ հիմար է մի պահ, չտվողը՝ հիմար է հավերժ։

2. Գեղեցկություն կա ամեն ինչում, բայց ոչ բոլորին է տրված դա տեսնել։

3.Նախքան վրեժխնդիր լինելը՝ փորիր երկու գերեզման։

4. Մի անհանգստացիր, որ մարդիկ քեզ չեն ճանաչում, այլ անհնագստացիր, որ դու չես ճանաչում մարդկանց։

5. Ազնվազարմ տղամարդը իր անհաջողությունների պատճառը փնտրում է իր մեջ, իսկ ստոր մարդը՝ այն փնտրում է ուրիշների մեջ։

6. Մարդն, ով սեր չունի, չի կարող շատ երկար տանել աղքատությունը և չի կարող անընդհատ գտնվել ուրախության մեջ։

7. Մի սպասիր արագ հաջողությունների և մի գայթակղվիր փոքր եկամուտներով։ Շտապես՝ չես հասնի նպատակիդ, գայթակղվես քչով՝ և չես անի մեծագույնը։

8. Դասեր տուր միայն նրան, ով հայտնաբերելով իր անկրթությունը՝ գիտելիքներ է փնտրում։

9. Երկրում, որտեղ կա կարգ ու կանոն՝ եղիր համարձակ և՛ խոսքերում, և գործերում։ Երկրում, որտեղ չկա կարգ ու կանուն՝ եղիր համարձակ գործերում, բայց զգույշ խոսքերում։

10. Հին մարդիկ չէին սիրում շատ խոսել։ Նրանք ամոթ էին համարում չհասցնել սեփական բառերի ետևից։

11. Խորհուրդները մենք ընդունում ենք կաթիլներով, փոխարենը բաժանում ենք՝ դույլերով։

12. Ես ինձ նպատակ եմ դրել ճշմարտությունը, ինձ օգնական եմ նշանակել բարեգործությունը, գտել եմ ինձ համար հենարան՝ մարդկայնությունը և գտել եմ իմ ոգեշնչումը արվեստում։

13. Առավոտյան իմանալով ճշմարտությունը, երեկոյան կարելի է մահանալ։

14. Ճիշտ հարաբերություններ դժվար է կառուցել առաջին հերթին կանանց և ստոր մարդկանց հետ։ Եթե մտերմանաս՝ կդառնան անպարկեշտ, հեռու պահես՝ կատեն։

15. Նա, ով սովորում է չմտածելով՝ կհայտնվի մոլորության մեջ։ Նա, ով մտորում է չցանկանալով սովորել՝ կհայտնվի դժվարության մեջ։

16. Արժանի մարդուն հանդիպելիս՝ մտածիր ինչպես հավասարվել նրան։ Ստոր մարդուն հանդիպելիս՝ ուշադիր նայիր ինքդ քեզ և ինքդ քեզ դատիր։

17. Հաճախ մենք տեսնում ենք շատ բան, բայց չենք նկատում գլխավորը։

18. Չխոսել մարդու հետ, ով արժանի է զրույցին՝ նշանակում է կորցնել մարդուն։ Իսկ խոսել մարդու հետ, ով արժանի չէ զրույցին՝ նշանակում է կորցնել բառերը։ Իմաստունը չի կորցնում ո՛չ մարդկանց, և ո՛չ էլ բառերը։

19. Երբ Ձեզ կթվա, որ նպատակը անհասանելի է, մի փոխեք նպատակը՝ փոխեք Ձեր գործողությունների պլանը։

20. Թանկարժեք քարը հնարավոր չէ փայլեցնել առանց շփելու։ Նույնկերպ մարդը չի կարող դառնալ հաջողակ՝ առանց բավարար քանակի դժվարին փորձերի։

21. Արժանապատիվ մարդը մտածում է արժանիի մասին, ցածր մարդը այն մասին, թե ինչն է շահեկան։

22. Մի անհանգստացիր, որ չունես բարձր կոչում։ Անհանգստացիր այն մասին, թե արդյո՞ք արժանի ես բարձր կոչում ունենալուն։

23. Երեք ճանապարհ տանում են դեպի գիտելիքներ. մտորելու ճանապարհը՝ սա ամենաազնվագույնն է, նմանակման ճանապարհ՝ սա ամենահեշտն է և փորձի ճանապարհ՝ սա ամենադառը ճանապարհն է։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Խորհուրդները մենք ընդունում ենք կաթիլներով, փոխարենը բաժանում ենք՝ դույլերով»։ Կոնֆուցիոսի 23 մեջբերում կյանքի մասին
Նույնիսկ ամենահնարամիտներն են ոչ միանգամից հաղթահարում այս ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿԸ