fbpx

City informer լավագույն հայկական Android հավելվածը

city informerՁեզ եմ ուզում ներկայացնել ըստ իս լավագույն հայկական ինֆորմացիոն ծրագիրը՝ City Informer-ը, նախատեսված Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար: Ծրագիրը պատրաստել և ներկայացրել է Init խումբը՝ ծրագրավորողներ Տիգրան Ազատյանը և Նարեկ Մամիկոնյանը:

Ծրագիրը իրենից ներկայացնում է ՀՀ խոշոր և/կամ կարևոր քաղաքներում կողմնորոշվելու հավելված՝ շարժական սարքերի համար: Հավելվածը հնարավորություն է  տալիս օգտագոծողին մեկ հպումով գտնել իրեն անհրաժեշտ հաստատությունների ցանկը՝ նրանց մասին մանրամասն տեղեկությունննր՝ անվանումը, հացեն, կարգավիճակը, կայքը, հեռախոսահամարը և այլն: Ծրագիրը երկու լեզվով է՝ հայերեն և անգլերեն: Հայերեն լեզուն՝ հայ օգտատերերի համար, իսկ անգլերենը ենթադրում է այլազգի զբոսաշրջիկների համար:

Կարծում եմ այն շատ օգտակար կլինի և՛ մեզ՝ ՀՀ քաղաքացիների համար, և նաև օտարազգի զբոսաշրջիկների:

Անձամբ խորհուրդ եմ տալիս բոլոր Android շարժական սարքեր ունեցողներին ունենալ այս ծրագիրը իրենց սարքերում ՝ նամանավանդ որ այն անվճար է:

Ծրագրի Google Play էջը այցելելու համար սեղմեք ներքևի կոճակը.
google-play-logo

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
City informer լավագույն հայկական Android հավելվածը
PES 2012-ի սպասումներով (+դեբյուտային թրեյլեր)