fbpx

Քրոնիկ հոգնածության 6 նշան, որոնք մարդիկ երբեք ժամանակին չեն նկատում

Ասում են, եթե դուք նմանվել եք ձեր անձնագրի լուսանկարին՝ ձեզ անհապաղ արձակուրդ է հարկավոր: Եվ դա ճիշտ է: Առավել ևս, որ քրոնիկ հոգնածությունը՝ մեր ժամանակների իսկական պատուհասն է: Այդպիսի վիճակի հասնելը բավական հեշտ է: Բավական է ուշ քնել, շուտ զարթնել, շատ նյարդայնանալ, ոչինչ չհասցնել և օրական 8 ժամ նստել ոչ այդքան սիրելի աշխատավայրում: Այո, նաև՝ պետք է առավելապես քիչ շնչել մաքուր օդ և ազատ ժամանակի մեծ մասն անցկացնել սոցիալական ցանցերում:

1. Ոչ լիարժեք քուն

Քունը, որից հետո դուք ձեզ հանգստացած չեք զգում՝ քրոնիկ հոգնածության ամենահաճախ հանդիպող նշաններից է: Դուք արթնանում եք առավոտյան, բայց այնպիսի տպավորություն է՝ կարծես չեք էլ քնել: Նույնիսկ եթե քունը 8 ժամից ավել է եղել:

2. Տկարություն և հաճախակի մրսածություն

Հոգնած օրգանիզմը՝ թուլացած, տկարացած օրգանիզմն է: Այդ պատճառով քրոնիկ հոգնած մարդը շատ հաճախ է մրսում և հիվանդանում: Դա տեղի է ունենում թուլացած իմունիտետի պատճառով: Դուք կարող եք թուլություն զգալ, կարող է «կոտրտվել մարմինը», ընդհանուր, ինչպես բժիշկներն են ասում տկարություն զգալ: Դրան գումարած՝ քթերից կարող է հոսել, իսկ լիմֆոգեղձերն էլ բորբոքվել:

3. Ուշադրության շեղվածություն

Երբ ուղեղը գերծանրաբեռնված է՝ կենտրոնանալ ինչ-որ բանի վրա նրա համար շատ դժվար է: Դուք փորձում եք աշխատել, իսկ գլուխը «չի հասկանում»: Գլխում մառախուղ է և դուք նույնիսկ երկրորդ անգամից չեք կարողանում հասկանալ իրավիճակի էությունը: Երբեմն ինֆորմացիան հասկանալու համար, դուք այն պետք է կարդաք մինչև 10 անգամ:

4. Պրոբլեմներ կապված աղեստամոքսային տրակտի հետ

Որոշ բժիշկների կարծիքով, փքվածությունը, փորկապությունը և գաստրիտները կապված են մշտական հոգնածության հետ: Շատ դեպքերում դա բացատրվում է ոչ ճիշտ սնվելով, ավելորդ քաշով և օրգանիզմի ինտոկսիկացիայով, որոնք վատթարացնում են ինքնազգացողությունը։

5. Ցավեր մկաններում և հոդերում

Մկանային և հոդային ցավերը, այտուցները համարվում են, ավանդաբար Ֆիբրոմիալգիայի ախտանիշներ։ Բայց նաև դա կարող է տեղի ունենալ ՔՀՀ-ի (Քրոնիկ հոգնածության համախտանիշ) դեպքում։ Այդ համախտանիշների պատճառը նույնպես արմատներով գնում են մինչև թուլացած իմունիտետ։

6. Լույսի հանդեպ գերզգայնություն

Կուրացնող ցերեկային արևը, ինչպես նաև էլեկտրական լույսը ՔՀՀ-ի դեպքում պատճառում է լուրջ անհարմարություններ՝ անգամ մինչև գլխացավեր։ Այդ պատճառով շատ հաճախ քրոնիկ հոգնած մարդիկ ստիպված են լինում փակել վարագույրները և փողոցում կրել արևապաշտպանիչ ակնոցներ։

Եթե դուք ձեզ մոտ հայտնաբերել եք 2-ից ավելի այս ախտանիշներից՝ անպայման պետք է ուշադրություն դարձնել և չանտեսել։ Եթե հնարավորություն չունեք մեկ-երկու շաբաթով արձակուրդ վերցնելու՝ այցելեք բժշկի։ Թերապևտը հավանաբար դուրս կգրի ձեզ համար մի քանի կոմպլեքս վիտամիններ և կտա համապատասխան խորհուրդներ։ Իհարկե այդ խորհուրդներից շատերը պարզ են (առողջ քուն, օրվա ռեժիմ, զբոսանք մաքուր օդին և այլն), բայց ամեն դեպքում այդ ամենը ավելի ճիշտ է կատարել բժշկի հսկողությամբ։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Քրոնիկ հոգնածության 6 նշան, որոնք մարդիկ երբեք ժամանակին չեն նկատում
Համո Սահյան – Փնտրում ես դու