fbpx

Չինամաստա՝ մարդկության պատմության ամենադաժան աստվածուհին

Չինամաստան՝ ցանկության և խորաթափանցության հնդկական աստվածուհին է։ Նա ավանդաբար պատկերվում է այսպես՝ ձախ ձեռքում նա բռնել է բացված բերանով սեփական կտրված գլուխը, մազերը նրա գզգզված են և նա խմում է արյուն, որը շիթով ցայտում է սեփական պարանոցից։ Ընդորում աստվածուհին կանգնած է սիրով զբաղվող զույգի վրա։ Նրա աջ և ձախ կողմերին կանգնած են երկու ուղեկցորդուհի, որոնք նույնպես խմում են աստվածուհու արյունը։

Թվում է թե՝ տեսարանը սարսափազդու է, սակայն հնդկական մշակույթը ուսումնասիրողները պնդում են, որ այս պատկերի յուրաքանչյուր մասում դրված է որոշակի իմաստ։ Քանի որ գլուխը համարվում է այն կենտրոնը, որում տեղի են ունենում գիտակցության բոլոր գործողությունները, ապա կտրված գլուխը խորհրդանշում է մտքերի հոսքի կանգ։ Իսկ այն, որ աստվածուհին համտեսում է սեփական արյունը՝ նշանակում է արատավոր ցանկությունների ոչնչացում։

Հին Հնդկաստանում շատ հանրաճանաչ էր ծիսական ինքնասպանության պրակտիկան։ Դրանցից մեկը այրիների ինքնահրկիզումն էր։ Բացառիկ հավատացյալների մոտ գոյություն ուներ հատուկ ծես՝ աստվածներին զոհաբերել սեփական գլուխը։ Պահպանվել են բազմաթիվ յուրահատուկ հուշարձաններ, որտեղ պատկերված են այդպիսի զոհաբերությունների տեսարաններ։

Ի դեպ, նմանատիպ ծեսերի մասին հիշատակվում է նաև Մարկո Պոլոի գրառումներում, ով գրում էր Մալաբարի ափամերձ տարածքում գոյություն ունեցող ավանդույթի մասին, ըստ որի, մահվան դատապարտված հանցագործը կարող էր ընտրել մահապատժի փոխարեն այդպիսի զոհաբերություն՝ որի դեպքում ինքն է իրեն սպանում «հանուն այս կամ այն կուռքի հանդեպ սիրո»։ Ժողովրդի մեջ այդպիսի զոհաբերությունը իմաստավորվում էր որպես ավելի ընդունելի Չինամաստայի կողմից, և հետևաբար՝ կարող էր ծառայել համայնքի զարգացման և ծաղկունքի համար։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Չինամաստա՝ մարդկության պատմության ամենադաժան աստվածուհին
Նոր Տարվա հանդիսությունների տոնական և գեղեցիկ լուսանկարներ և տեսանյութեր ամբողջ աշխարհից