Ներկայացնում ենք չին ժողովրդի մի քանի իմաստություններ և ասույթներ.
Գողացված բրնձից համեղ կերակուր չես պատրաստի:
Ավելի լավ է կենդանի աղքատ լինել, քան մահացած կայսր:
Հանձնվելու գայթակղությունը հատկապես ուժեղ է հաղթելուց անմիջապես առաջ:
Փոքր կացնով կարելի է տապալել մի մեծ ծառ:
Երբ դուք ինչ-որ բան եք լսում, դուք դա մոռանում եք: Երբ դուք ինչ-որ բան եք տեսնում, դուք դա հիշում եք: Բայց քանի դեռ դուք չեք արել ինչ-որ բան, դուք դա չեք հասկանա:
Դանդաղ քայլող հիմարն ավելի լավ է, քան պառկած խելացին:
Խրճիթը, որտեղ ծիծաղում են, ավելի հարուստ է, քան պալատը, որտեղ ձանձրանում են:
Կարելի է լինել համեստ` չլինելով իմաստուն, բայց չի կարելի լինել իմաստուն` չունենալով համեստություն:
Մի խոսեք, եթե դա լռությունը չի փոխում դեպի ավելի լավը:
Դռները ծնում են միջանցիկ քամիներ, բերանբաց մարդիկ՝ դժբախտություններ։
Հրապարակման ներկայացրեց՝ Գևորգ Ղուկասյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով.