Շատ հետաքրքիր է․․․
Չինական հորոսկոպը հիմնված է տաներկուամյա ցիկլի վրա:
Ամեն տարին հաշվարկվում է համապատասխան չինական լուսնային օրացույցի և սկսվում է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին (կախված տարուց):
Յուրաքանչյուր տարուն համապատասխանում է որոշակի կենդանի՝ խոզ, վիշապ, ձի, առնետ, ցուլ, վագր, աքլոր, օձ, նապաստակ, ոչխար, կապիկ և շուն:
Այս կենդանիները ազդում են նրանց վրա, ով ծնվել է տվյալ տարում, բացահայտում են բնավորության գծերը կամ անձի ասպեկտները: Դա նման է նրան, ինչպես որ աշխատում է արևմտյան աստղաբանությունը:
Որոշ մարդիկ նույնիսկ հավատում են, որ «կենդանին թաքնվում է Ձեր սրտում»:
Եվ այսպես, եկեք համեմատենք չինական կենդանակերպի այս 12 նշանները և համապատասխանաբար մարդու բնավորության գծերը:
1. Առնետի տարի
(1900, 1912, 1924, 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008)
Մարդիկ, որոնք ծնվել են Առնետի տարում, հիասքանչ են, կարողանում են հանրաճանաչություն վայելել: Ժամանակ առ ժամանակ նրանց իրոք հանճարեղ մտքեր են այցելում: Նրանք հրաշալի ինտելեկտուալ ունակություններով են օժտված:
Նրանք ունակ են պոտենցիալ տեսնել այնտեղ, որտեղ ուրիշներն ուղղակի դրանք չեն նկատում: Առնետները նաև կրքոտ տրվում են ինչպես սիրուն, այնպես էլ բիզնեսին:
2. Ցլի տարի
(1913, 1925, 1937, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009)
Մարդիկ, որոնք ծնվել են Ցլի տարում, օժտված են այս կենդանու բոլոր որակնկերով՝ ուժ, յուրաքանչյուր դժվարություն հաղթահարելու ունակություն, պատասխանատվություն, մեթոդականություն: Նա վստահելի և հավատարիմ ուղեկից կլինի:
Այս տարում ծնված մարդիկ պաշտպանում են իրենց հետաքրքրությունները կոշտ և վճռական կերպով: Ցլի հետ հարաբերությունները տարբերվում են կայունությամբ: Կրքոտություն և ինքաբուխություն՝ սա նրանց մասին չէ:
Սակայն Ցուլը երբեմն կարող է պահանջկոտ և մեծամիտ լինել: Փոխարենը նրա մոտ շատ լավ է զարգացած պարտքի զգացումը:
3. Վագրի տարի
(1914, 1926, 1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010)
Վագրի տարում ծնված մարդիկ զգայուն են, ներդաշնակության մեջ են գտնվում սեփական էմոցիաների հետ:
Նրանք շատ ինքնավստահ են: Զուգընկերոջը գերակայելու և ղեկավարելու մեծ ցանկության պատճառով՝ Վագրերի հետ շատ պրոբլեմային է հարաբերություններ կառուցելը:
Սակայն ինչպես ցույց է տալիս պրակտիկան, Վագրերից ուժեղ առաջնորդներ են ստացվում: Նրանց թույլ կողմը՝ ավելորդ անհանգստությունն ու անհամբերությունն են: Նրանց զգայուն բնույթի պատճառով՝ տանել չեն կարողանում քննադատություն:
4. Ճագարի / Նապաստակի տարի
(1915, 1927, 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011)
Ընդունված է համարել, որ Ճագարի տարում ծնված մարդիկ՝ ստեղծված են սիրո համար: Նրանք բարեհամբույր են և դաստիարակված, քնքուշ են և հաճելի շփման մեջ: Նրանք փորձում են ուրախանալ և լիարժեք վայելել կյանքը: Այդ պատճառով խուսափում են կոնֆլիկտային իրավիճակներից:
Սակայն սերը զվարճանքների հանդեպ և նոր տպավորությունների ձգտումը կարող է ցավալի հետևենքների հանգեցնել՝ այդպիսի մարդիկ հաճախ մոռանում են իրենց հարազատների և մտերիմների պահանջմունքների մասին:
Չնայած դրան, Ճագարները բավական զուսպ և խելացի մարդիկ են: Իսկ հարաբերություններում նրանք փնտրում են հոգատարություն և պաշտպանություն:
5. Վիշապի տարի
(1916, 1928, 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012)
Մարդիկ, որոնք ծնվել են Վիշապի տարում՝ խարիզմատիկ են և էներգիայով լեցուն: Նրանք տարբերվում են տաղանդով և խելքով: Երբեմն նրանք կարող են լինել աղմկոտ և բարձրախոս: Վիշապի հիմնական թերությունը՝ չափազանց պերֆեկցիոնիզմն է:
Նաև նրանք կարող են լինել պահանջկոտ ոչ միայն իրենց հանդեպ, այլ նաև շրջապատի:
Վիշապները միշտ ձգտում են հասնել ավելիին: Այս մարդկանց չի հուզում կարծրատիպերը և օրենքները: Նրանք վստահ հետևում են իրենց գծած ուղուն:
6. Օձի տարի
(1917, 1929, 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013)
Մարդիկ, որոնք ծնվել են Օձի տարում՝ շատ իմաստուն են, իսկ նրանցից շատերը՝ խորը մտածողներ են: Սակայն Օձերն ունեն նաև ռոմանտիկ կողմ, որը նրանք ամեն կերպ փորձում են թաքցնել ուրիշներից: Նրանք հակված են մեկուսանալու, այդ պատճառով ընկերներ շատ չունեն:
Նրանց հսկայական ջանքերը մեծ հաջողություններ են բերում: Հարաբերություններում Օձերը փնտրում են շնորհ և էլեգանտություն: Հաճախ լինում են խանդոտ: Օձերը պատրաստ են ջանասիրաբար աշխատել նպատակին հասնելու համար, ընդորում՝ բլորովին աննկատ:
7. Ձիու տարի
(1918, 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014, 2026)
Այս մարդկանց մասին կարելի է ասել․ «Չարչարվում է ինչպես ձին»: Նպատակին հասնելու համար նրանք մեծ ջանքեր են գործադրում, միշտ ձգտում են կատարելության: Ձիերը՝ դրանք մարդիկ են, որոնք սիրում են աշխատել: Նրանց հիմնական թերությունը կայանում է նրանում, որ նրանք լավ թիմային խաղացող չեն:
Այդ պատճառով այլ մարդիկ նրանց անվանում են էգոիստ:
Չնայած դրան, Ձիերն օժտված են հզոր ինտելեկտով և շփվելու գերազանց ունակություններով: Այս մարդիկ կարող են լինել բռնկուն և պայթունավտանգ: Սիրո մեջ կարող են ցուցադրել իրենց իմպուլսիվությունը:
8. Ոչխարի տարի
(1919, 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015, 2027)
Ոչխարի տարում ծնված մարդիկ՝ համակրելի և հմայիչ մարդիկ են, չնայած նրան, որ զգացմունքները նրանք բավական համեստորեն են դրսևորում: Բնույթով վատատես են, այդ պատճառով էլ շատ հաճախ են սիրում բողոքել կյանքից: Չնայած դրան՝ նրանք բարի և հասնող մարդիկ են, որոնք սիրում են շփվել մարդկանց հետ:
Անտարբեր չեն արվեստի, բնության և մշակույթի հանդեպ: Ոչխարները՝ ստեղծագործ են, որոնք կարող են տուժել իրենց երկչոտության և անիքնավստահության պատճառով: Հարաբերություններում նրանք հաճախ փնտրում են պաշտպանություն և կայունություն:
9. Կապիկի տարի
(1920, 1932, 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016)
Մարդիկ, որոնք ծնվել են Կապիկի տարում՝ անկասկած կարող են ուշադրություն գրավել: Նրանք շատախոս են, էներգիայով լեցուն և խելացի: Հաճախ նրանց համարում են էքսցենտրիկ և բավական հմայիչ: Կապիկներն ունեն հրաշալի հումորի զգացում և հնարամտություն:
Նրանք մեծ կասկածով են վերաբերվում մարդկանց, այդ պատճառով նրանք շատ դժվար են վստահում ինչ-որ մեկին: Կապիկներն իրոք օժտված են մարդկանց գրավելու մագնիսական ունակություններով:
10. Աքլորի տարի
(1921, 1933, 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017)
Աքլորի տարում ծնված մարդիկ՝ չափազանց աշխատասեր են: Նրանց ընկերակցությամբ զգում ես քեզ շատ թեթև և անկաշկանդ: Սակայն շատ հաճախ նա իր կարծիքը համարում է միակ ճշմարիտը, այդ պատճառով էլ պնդում է այն մինչև վերջ:
Աքլորները սիրում են ուշադրություն գրավել՝ սկանդալային վարք են դրսևորում կամ հագնվում են աչքի ընկնող կերպով: Իրենց հանդեպ նրանք շատ պահանջկոտ են, ինչպես և ուրիշների հանդեպ: Այդ որակը օգնում է նրանց հասնել բարձունքների կարիերայում և անձնական կյանքում:
11. Շան տարի
(1922, 1934, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018)
Ինչպես հայտնի է՝ շունը մարդու լավագույն ընկերն է: Դա նույնկերպ տարածվում է և նրանց վրա, ովքեր ծնվել են Շան տարում: Այս մարդիկ առանձնանում են նվիրվածությամբ, հավատարմությամբ և ազնվությամբ։ Շները կարողանում են կենտրոնանալ աշխատանքի և հոբբիի վրա: Շատ հաճախ նրանք գործի մեջ դնում են իրենց ամբողջ սիրտն ու հոգին:
Շները կարող են լինել բավական ուղիղ, երբեմն նույնիսկ կոպիտ: Բայց ամեն դեպքում նրանք փորձում են մարդկանց արդարացիորեն դատել:
Շները միշտ հետևում են իրենց սկզբունքներին, նաև օժտված են յուրաքանչյուր պրոբլեմ լուծելու ստեղծագործ ունակություններով:
12. Խոզի տարի
(1923, 1935, 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019)
Մարդիկ, որոնք ծնվել են Խոզի տարում՝ հրաշալի զուգընկեր են և կոմպանյոն: Նրանք միշտ բարի են, համբերատար, անկեղծ, ինտելեկտուալ զարգացած, նաև օժտված են հումորի հրաշալի զգացումով:
Խոզերը շատ են սիրում ժամանակ անցկացնել մտերիմների հետ և կարգի բերել սեփական օջախը: Նրանք շատ խելացի են: Բոլոր նպատակներին, որ դրել են իրենց առջև՝ անպայման հասնում են: Մարդկանց մեջ խոզերը հակված են տեսնել միայն լավագույնը, սակայն երբեմն այդպիսի միամտությունը նրանց համար թանկ է արժենում:
Դե ի՞նչ կասեք, բնութագիրը համընկնո՞ւմ է Ձեր բնավորության հետ:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։