fbpx

Չարլի Չապլինի կյանքի 10 օրենքները, որոնք կսովորեցնեն սիրել ինքներդ ձեզ

Մեծ դերասանի կյանքի օրենքները, որոնք կստիպեն Ձեզ կյանքին նայել այլ կերպ.

1. Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես ազատվեցի այն ամենից, ինչ վնասում էր իմ առողջությանը՝ սնունդից, մարդկանցից, առարկաներից, իրավիճակներից: Ամենից, ինչը ինձ դեպի ներքև էր ձգում և հեռացնում ինքս ինձանից: Սկզբում ես այն անվանեցի «առողջ էգոիզմի պոզիցիա», այսօր ես այն անվանում եմ. «Սեր ինքդ քո հանդեպ»:

2. Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքները ընդամենը զգուշացնող ազդանշաններ են այն մասին, որ ես ապրում եմ իմ սեփական ճշմարտությանն հակառակ: Այսօր ես գիտեմ, որ դա կոչվում է. «Իսկություն»:

3. Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես դադարեցի ձգտել այլ կյանքի, և հանկարծ նկատեցի, որ այն ամենը ինչ ինձ շրջապատում է՝ հրավիրում է ինձ աճել: Այսօր ես այն անվանում եմ «Հասունություն»:

4. Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես հասկացա, որ յուրաքանչյուր պարագայում ես գտնվում եմ ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղում, և ամեն ինչ տեղի է ունենում բացարձակապես ճիշտ պահին՝ հետևաբար ես կարող եմ հանգիստ լինել: Այժմ ես այն անվանում եմ «Վստահություն ինքդ քեզ վրա»:

5. Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես դադարեցի ինքս ինձանից ժամանակ գողանալ և ապագայի վրա վիթխարի ծրագրեր կառուցել: Այսօր ես անում եմ միայն այն՝ ինչ ինձ ուրախություն և երջանկություն է բերում, այն ինչ ես սիրում եմ անել և այն ինչը իմ սիրտը լցնում է ուրախ տրամադրությամբ:Ես անում եմ դա իմ սեփական ձևերով և իմ սեփական ռիթմով: Այսօր ես այն աննվանում եմ «Պարզություն»:

6. Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես դադարեցի ձգտել միշտ ճիշտ լինել: Եվ այդ պահից ես ավելի քիչ սխալներ եմ գործում: Այժմ ես իմացա, որ դա «Համեստությունն է»:

7. Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես դադարեցի ապրել անցյալով և անհանգստանալ ապագայի համար: Այսօր ես ապրում եմ ներկա պահով, որում ամեն ինչ կատարվում է: Այժմ ես ապրում եմ ամեն օր, օրից օր և կոչում եմ այն. «Բավարարվածություն»:

8. Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես գիտակցեցի, որ իմ միտքը կարող է տխրեցնել ինձ և որ դրանից ես կարող եմ հիվանդանալ: Բայց երբ ես այն միավորեցի սրտիս հետ` իմ միտքը դարձավ իմ թանկարժեք դաշնակիցը: Այդ միաձուլումն ես այսօր անվանում եմ. «Սրտի իմաստություն»:

9. Մեզ այլևս պետք չէ վախենալ ինքներս մեզ հետ կամ ուրիշների հետ վեճերից, առճակատումներից և տարատեսակ պրոբլեմներից: Նույնիսկ աստղերն են բախվում և նրանց բախումից առաջանում են նոր աշխարհներ: Այսօր ես գիտեմ՝ «Դա կյանքն է»:

10. Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես հասկացա, թե որքան ուժգին կարելի է վիրավորել մարդուն, ստիպելով նրան դեր ունենալ իմ ցանկությունների իրականացման մեջ, հասկանալով, որ դեռ ժամանակը չէ և մարդը դրան պատրաստ չէ, նույնիսկ եթե այդ մարդը հենց ես եմ: Այսօր ես այն անվանում եմ «Հարգանք»:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Չարլի Չապլինի կյանքի 10 օրենքները, որոնք կսովորեցնեն սիրել ինքներդ ձեզ
Հայաստան. Նոյի երկիր (Վավերագրական ֆիլմ)