Ի՞նչն է ճապոնացիներին դարձնում աներևակայելի խելացի և կրթված մարդիկ: Թերևս պատասխանը կրթության յուրահատուկ մոտեցման մեջ է: Ինչպե՞ս են կազմակերպվում ճապոնական դպրոցները:
Ահա Ճապոնիայի կրթական համակարգի 10 առանձնահատկությունները, որոնք լավ կլիներ ընդօրինակել:
1. Ուսուցումը սկսվում է մանկապարտեզից
3-4 տարեկանում երեխան ստանում է կարևոր հմտություններ՝ մաթեմատիկայի և գրի հիմունքներ։ Նման վերապատրաստման հիմնական նպատակն է նախնական գիտելիքներ տալը և աշակերտներին պատրաստել հաջորդ, ավելի պատասխանատու փուլին:
2. Տարրական դպրոցում հեշտ է սովորել
Ուսումնական տարին այս երկրում սկսվում է ապրիլին։ Ճապոնացիները տարրական դպրոց են ընդունվում 6-7 տարեկանում։ Վերապատրաստման այս փուլում տնային առաջադրանքներ չկան, գրավոր աշխատանք և քննություն հանձնելու կարիք չկա։
Առաջին դասարանից պարտադիր առարկա է «Մայրենի լեզուն» (սա ներառում է ինչպես ժամանակակից, այնպես էլ հին ճապոներենը):
Կան նաև շատ խիստ պահանջներ անգլերենի իմացության համար։
3. Դաստիարակությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը
Ճապոնիայում գնահատականներ են ստանում միայն ավագ դպրոցի աշակերտները: Մինչև յոթերորդ դասարան սովորողները պարզ թեստեր են հանձնում, այն էլ՝ շատ հազվադեպ։ Ըստ ճապոնացիների՝ այս ժամանակահատվածում շատ ավելի կարևոր է լավ վարքագիծ սերմանելն ու ներդաշնակ անհատականություն զարգացնելը։ Դպրոցականներին սովորեցնում են հարգալից վերաբերմունք մարդկանց նկատմամբ, ակնածալից վերաբերմունք բնության և «մեր փոքր եղբայրների» (կենդանիների) նկատմամբ։
4. Դպրոցից հետո բոլոր աշակերտները մասնակցում են կոլեկտիվ աշխատանքներին
Ելնելով անձնական նախասիրություններից՝ երեխաները կարող են ընտրել ստեղծագործական, սպորտային կամ սոցիալապես օգտակար գործունեություն: Աշակերտները նաև ինքնուրույն մաքրում են դասասենյակները, դպրոցի միջանցքները և նույնիսկ զուգարանները: Ենթադրվում է, որ դա սերմանում է թիմային աշխատանքի և փոխօգնության հմտություններ: Բացի այդ, դպրոցականները գիտաժողովներ են անցկացնում, որոնք նրանց պատկերացում են տալիս մեծահասակների կյանքի մասին:
5. Հավելյալ դասերը անհավանական տարածված են Ճապոնիայում
Լավ ավագ դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է լրացուցիչ դասերի հաճախել: Ձյուկու (Juku) հատուկ կրկնուսուցման հաստատությունները տրամադրում են դասընթացներ տարբեր առարկաներից: Ուշ գիշերին դպրոցից վերադարձող դպրոցականներն այս երկրում սովորական երևույթ են։
Ճապոնացի դեռահասների համար Ամանորի ամենացանկալի նվերը ձյուկու հաճախելու կտրոնն է։
Դա կարող է անհավատալի թվալ, բայց ճապոնացի աշակերտները պատրաստ են սովորել նույնիսկ հանգստյան օրերին և արձակուրդների ժամանակ:
Կարդացեք նաև՝ Կանադայում կյանքի են կոչել ինչ-որ մեկի հանճարեղ միտքը՝ միավորել ծերանոցն ու մանկատունը
6. Դասարաններն իսկապես հիանալի են
Ճապոնական ցանկացած դպրոցում կան լավ կահավորված երաժշտության դասարաններ և ձայնագրման ստուդիաներ, բազմաթիվ սպորտային դահլիճներ, ֆուտբոլի և բեյսբոլի դաշտեր։ Միջին և ավագ դպրոցում դասարանը ոչ թե ուսուցչին է ամրագրվում, այլ ուսուցիչն է ամրագրվում աշակերտների խմբին:
7. Դասագրքերն ու համազգեստը ընտրում է դպրոցը
Ճապոնական ուսումնական հաստատություններում ընդհանուր դասագրքեր չկան։ Իհարկե, կրթության նախարարությունը տալիս է իր առաջարկությունները, բայց դպրոցն ինքն է որոշում, թե որ ուղղությամբ շարժվի։
Դպրոցական համազգեստն ընտրվում է կոնկրետ ուսումնական հաստատության կողմից:
Սովորաբար աղջիկներին արգելվում է մազերը բաց թողնել և օգտագործել դեկորատիվ կոսմետիկա, իսկ կիսաշրջազգեստները (հակառակ տարածված կարծիքի) ծնկից ցածր են։
8. Ճապոնական դպրոց հաճախելու մակարդակը 99,99% է
Ճապոնիայում ընդունված չէ բաց թողնել դասերը։ Աշակերտները գրեթե երբեք բաց չեն թողնում դասերը և երբեք չեն ուշանում: Ուրիշ ո՞ր երկիրը կարող է պարծենալ նման վիճակագրությամբ։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
9. Ապագան որոշվում է «դժոխային քննությամբ»
Բարդ քննությունները սկսվում են 7-րդ դասարանից: Թեստավորումն իրականացվում է տարեկան 2-3 անգամ և յուրաքանչյուր ճապոնացու կյանքում ամենալուրջ խնդիրներից է։ Այս հատուկ ստուգումներով որոշվում է երեխայի դպրոց կամ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու, ինչպես նաև հաջորդ դասարան անցնելու հարցը։
Միջնակարգ դպրոցն ավարտելու նախօրեին ճապոնացի բոլոր աշակերտները պարտավոր են հանձնել քննություն, որը որոշում է նրանց ապագան՝ կախված վաստակած միավորներից։ Եթե ուսանողը չի ստանում անհրաժեշտ գնահատականը, ապա նա չի ընդունվում քոլեջ։ Այս քննությունն այնքան բարդ է, որ հաճախ անվանում են «դժոխային»։ Միջնակարգ դպրոցի շրջանավարտների միայն 76%-ն է շարունակում ուսումը։
10. Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելը համարվում է ճակատագրի նվեր
Եթե մարդ չի ընդունվում քոլեջ կամ բուհ, նա երբեք չի կարողանա բարձր վարձատրվող պաշտոն ստանալ, թեպետ բազմաթիվ ուսանողական կրեդիտներ է հավաքել։ Բայց չափազանց բարդ ընդունելության քննություն հանձնելուց հետո ապագա ուսանողներին դասերի մեկնարկից առաջ բավական շատ ազատ ժամանակ է տրվում։
Ճապոնիայում այս շրջանը համարվում է կյանքի լավագույն պահը։
Ճապոնացիները ԲՈՒՀ-երում սովորելը հաճախ անվանում են «արձակուրդ», քանի որ դրան հաջորդում է կյանքի մի շատ դժվար փուլ՝ աշխատանքի տեղավորվելը։
Գերազանց ուսումը համարվում է Ճապոնիայի ամենամեծ ձեռքբերումներից մեկը, քանի որ այն երաշխավորում է լավ վարձատրվող աշխատանք։ Հնարավոր է, որ հենց դա է պատճառը, որ երկրի բնակիչների ավելի քան 45%-ը (որից ավելի քան 90%-ը քաղաքաբնակ են) ստանում է բարձրագույն կրթություն։
Համաձայնեք, որ դրանք շատ տպավորիչ և արժանի թվեր են։