fbpx

Չարլի Չապլինի վերջին սերը

Ունա Օ'Նիլը դարձավ մեծ դերասանի վերջին կինն ու վերջին սերը: Նա միշտ եղել է ամուսնու ստվերում՝ ութ երեխաների մայր, հավատարիմ ուղեկից Չարլիի կյանքի վերջին 34 տարիներին...

Մեծ հումորիստ Չարլի Չապլինը ամուսնացել է 4 անգամ և ունեցել 11 երեխա: Բայց մի կին հատուկ հետք է թողել նրա կյանքում: Ունա Օ’Նիլը դարձավ մեծ դերասանի վերջին կինը և վերջին սերը:

Երբ Չարլի Չապլինը որոշեց ամուսնանալ Ունայի հետ, ով իրենից 36 տարով փոքր էր, նա ասաց նրան. «ամուսնացիր ինձ հետ, որպեսզի ես սովորեցնեմ քեզ ինչպես ապրել և սովորեցնեմ ինձ ինչպես մահանալ»: Իսկ Ունան նրան ասաց․ «Ոչ Չարլի, ես կամուսնանամ քեզ հետ, որպեսզի սովորեմ աճել և սովորեցնեմ քեզ մնալ երիտասարդ մինչև կյանքիդ վերջ»: Նրանք ունեին 8 երեխա և միասին ապրեցին մինչև Չարլիի մահը՝ 88 տարեկան հասակում:

Մինչ Ունա Օ’Նիլի հետ հանդիպումը, Չարլին ապահովել էր հոլիվուդյան գլխավոր սրտակեր և անչափահասների սիրահարի փառքը. Նրա բոլոր նախկին սիրելիները 17 տարեկանից բարձր չէին: Դերասանն իսկապես շատ սիրահարվող էր: «Սերունդներ տալը, – ասում էր նա, – բնության հիմնական օրենքն է, և յուրաքանչյուր տղամարդ, լինի դա երիտասարդ թե տարեց, հանդիպելով կնոջ, կմտածի նրանց միջև մերձեցման հնարավորության մասին: Համենային դեպս ինձ մոտ միշտ այդպես է եղել»:

Միայն 54 տարեկանում Չարլի Չապլինն իմացավ, թե որն է իսկական երջանկությունը: Դերասանուհի Ունա Օ’Նիլը, ով իրենից փոքր էր 36 տարով, դարձավ նրա վերջին սերն ու կինը: «Նա ժպտաց, և իմ մռայլ տրամադրությունն անմիջապես անհետացավ: Ինձ գրավեց նրա գեղեցկությունն ու յուրահատուկ հմայքը»: Թերթերը գրում էին. «Նա ավելի շատ կին ուներ, քան դերեր: Բայց իսկական սերը մի օր եկավ նրա մոտ»:

Տես նաև՝ Չարլի Չապլինի կյանքի 10 օրենքները, որոնք կսովորեցնեն սիրել ինքներդ ձեզ

Ունայի հայրը կտրականապես դեմ էր նրանց ամուսնությանը և նույնիսկ սպառնաց Չարլի Չապլինին: Եվ դա զարմանալի չէ. Ի վերջո, նա ընդամենը մեկ տարով էր մեծ իր դստեր ապագա ամուսնուց: Բայց Ունան դեմ գնալով իր հորը՝ ամուսնացավ: Ընկերները հիշում էին, որ կարծես օդն ինքն էր շիկանում սիրահարների շուրջը: «Դա հիանալի, մեծ սիրավեպ էր, – ասում էր Ունայի ընկերուհի Մատթաուն: «Ինձ ոչ այնքան իրենց զգացմունքների ուժն էր ապշեցնում, որքան դրա կայունությունը»:

Չնայած իր երիտասարդությանը, Ունան փայլուն կրթություն ուներ և լավ դաստիարակություն: Նրա հայրը հայտնի դրամատուրգ էր: Բացի ազդեցիկ արտաքինից, Ունան ուներ ուժեղ և կամային բնավորություն: Բացարձակ ներդաշնակություն էր տիրում սիրահարների միջև: Հոգեվերլուծության հետևորդները դա փորձում էին բացատրել նրանով, որ Ունայի հայրը լքեց ընտանիքը, երբ նա ընդամենը երկու տարեկան էր, և նա ենթագիտակցորեն փնտրեց հասուն տղամարդու սերն ու աջակցությունը: Բայց ամուսիններն իրենք այլ կերպ էին դա բացատրում:

«Նա ինձ դարձրեց հասուն մարդ, բայց ես նրան երիտասարդ պահեցի», – ասում էր Ունան:

Ունան հրաժարվեց իր արտիստի ​​կարիերայից` ընտանիքին նվիրվելու համար: «Ես շատ ուրախացա. Վերջապես, իմ կողքին իսկական կին էր, և ոչ թե կին, ով ցանկանում էր կարիերա անել », – գրել է Չապլինը: – Ճիշտ է, ես վստահ էի, որ ի դեմս Ունայի, կինոն կորցրել էր հիանալի, նուրբ հումորի զգացումով կատակերգու դերասանուհի: Բայց ես չէի ուզում նրան կիսել որևէ մեկի հետ»:

Նրանք միասին անցան Չարլի Չապլինի կյանքի ամենադժվար պահերը: Շնորհիվ այն բանի, որ նա աջակցում էր ԽՍՀՄ-ին ֆաշիզմի դեմ պայքարում, Ամերիկայում նա դարձավ պերսոնա նոն գրատա: Ընտանիքը հաստատվեց Շվեյցարիայում: Նրանք ունեցան 8 երեխա, որոնցից վերջինը ծնվեց, երբ Չարլին 72 տարեկան էր:

Նրանք միասին ապրեցին 34 տարի, և մինչև օրերի ավարտը Չարլի Չապլինը հիանում էր իր կնոջով․ «Երբ նա, զարմանալի արժանապատվությամբ նեղ մայթեզրով գնում է իմ առջևով, ես նայում եմ նրա հեզաճկուն կազմվածքին, հարթ սանրված, մուգ մազերին որի մեջ արդեն փայլում են արծաթե թելերը՝ ես զգում եմ այնքան սեր և քնքշություն, որ արցունքներ են հայտնվում աչքերումս»:

Չապլինը մահացավ քնի մեջ 1977 թվականի Սուրբ ծննդյան գիշերը:

«Օրվա ամենասարսափելի ժամը առավոտն է: Եվ ոչ միայն այն պատճառով, որ Չարլին իմ կողքին չէ: Առավոտյան ծանր եմ զգում վշտից: Չեմ կարողանում ինձ համոզել, որ կյանքը շարունակվում է, և ես վեր կկենամ, դուրս կգամ սենյակից, իսկ նոր օրն էլ ինչ-որ նոր բացահայտում կբերի: Ես ոչինչ չեմ կարողանում անել», – գրել է Ունան իր ընկերուհուն իր վերջին ձմռանը:

Նա իր առաքելությունը տեսնում էր միայն ամուսնու հանդեպ սիրո մեջ, և այս սիրո սահմաններից դուրս կյանքն անիմաստ էր թվում: Ունան մահացավ քաղցկեղից 66 տարեկանում: Չնայած, մահը երբեք չի վախեցրել նրան: Մի՞թե նա չէր երազում հնարավորինս շուտ վերամիավորվել ամուսնու հետ…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Չարլի Չապլինի վերջին սերը
ԹԵՍՏ. Ճանաչու՞մ եք արդյոք հայ հանրահայտ դերասաններին