fbpx

Սպառու՞մ, հիասթափությու՞ն, թե՞ խառը մտքեր

Ձեզ մոտ եղե՞լ է այնպես, որ մեջդ կուտակված բազում թեմաներ կան, որ ուզում ես գրել դրանց մասին, կիսվել, սակայն ոչ մի կերպ չի ստացվում: Ուղղակի չի ստացվում գրել և վերջ: Կամ մտքերդ ոչ մի կերպ չեն կենտրոնանում, կամ ինչ որ մի բան խանգարում է գրել:

Այ հենց այդ վիճակն է այժմ ինձ մոտ:

Իսկ միգուցե սա կոչվում է սպառվե՞լ, երբ ասելիքներդ սպառվում են, երբ այլևս ասելու ոչինչ չունես, թե՞ սա հիասթափություն է, հիասթափություն այն բանի որ տեսնում ես, որ շուրջդ համատարած գնահատում են միայն անորակն ու գողացածը, գնահատում են մակաբույծներին, որոնք ապրում են միմիայն ուրիշների հաշվին: Իսկ միգուցե այս բոլորի գումարային ազդեցությունն է, որ ազդել է ինձ վրա:

Չգիտեմ, բայց այս ամենից արդեն կորցրել եմ հետագա ընթացքս և չեմ պատկերացնում թե որ ուղղությամբ պետք է այլևս շարժվել:

Ուզում էի բլոգս փակել և եթե փակեի այս բոլոր գլխացավանքներից էլ կպրծնեի, սակայն անկախ իմ կամքից այնպես ստացվեց, որ չստացվեց բլոգը փակել:

Հետընթացը շարունակվում է և դա ինձ արդեն նյարդայնացնում է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Սպառու՞մ, հիասթափությու՞ն, թե՞ խառը մտքեր
«Ձեր աշխատանքը չի հոգա ձեր մասին, եթե դուք հիվանդանաք». 20 կյանքի խորհուրդ Դալայ Լամայից