Ծնունդով որտեղի՞ց եք։ Այս պարզ հարցին մարդկանց մեծ մասը մի անգամից, առանց երկար մտածելու կպատասխանի։ Բայց շատերը նույնիսկ չեն կարող պատկերացնել, թե աշխարհի որ ծայրերից է սկսում իր ծագումնաբանությունը։ «Ճանապարհորդություն ԴՆԹ-ի հետքերով» վավերագրական նախագիծը օգնում է պարզել, թե մարդիկ որքա՞ն լավ գիտեն իրենց ծագման պատմությունը։
momondo միջազգային տուրիստակա մետաորոնողականը տարբեր երկրներից հրավիրել է 67 մարդու, հետազոտությանը մասնակցելու համար։ Մասնակիցներին առաջարկվում էր կատարել ԴՆԹ թեստ, որպեսզի կարողանան իմանալ իրենց ծագումը։ Թեստից առաջ, նրանցից յուրաքանչյուրը արտահայտում է իր ծագման մասին իր կարծիքը։ Երկու շաբաթից նրանց կրկին կանչում են, որպեսզի հաղորդեն թեստի արդյունքները։ Մասնակիցներից շատերը չկարողացան զսպել արցունքները….
Աղբյուրը՝ National Geographic