fbpx

Ճակատագրի թվի մասին. Ի՞նչ կախարդական շնորհ եք ստացել ձեր ծննդյան օրը

Համընկումներ չեն լինում: Մեր աշխարհում ամեն ինչ տեղի է ունենում ինչ-որ նպատակով: Ի դեպ, ալքիմիայի, օկուլտիզմի և նումերոլոգիայի տեսանկյունից, ձեր ծննդյան ամսաթիվը պատահական թվերի շարք չէ: Դա վկայում է այն կախարդական պարգևի մասին, որը դուք ստացել եք այս աշխարհ գալիս: Եվ, որի գոյության մասին, ի դեպ, կարող եք նույնիսկ չկասկածել:

Նշանակություն չունի հավատում եք, թե ոչ: Նույնիսկ եթե դուք երբեք չեք փորձել հաշվարկել այս ինֆորմացիան, ձեր շնորհը միշտ ձեզ հետ է: Համաձայնվեք, որ, շատ անարդար կլիներ չբացահայտել այն: Ի վերջո նրա մեջ է ձեր ուժը, որի մասին դուք նույնիսկ չգիտեք:

Կարող եք դիտել տեսանյութով, կամ շարունակել կարդալ: Որոշում եք ինքներդ․․․

Այսպիսով, ձեր կախարդական շնորհը հաշվարկելու համար կատարեք հետևյալը.

Գումարեք ձեր ծննդյան ամսաթվի նիշերը. Օր, ամիս, տարի: Գումարեք այնքան, մինչև ստանաք միանիշ թիվ:

Օրինակ, եթե դուք ծնվել եք 1978 թվականի օգոստոսի 1-ին, հաշվարկները պետք է լինեին հետևյալը.

1 + 8 + 1 + 9 + 7 + 8 = 34 = 3 + 4 = 7:

Ինչպես շուտով կտեսնեք, ստացված թիվը մեծ նշանակություն ունի: Ելնելով ստացված գիտելիքներից՝ դուք կիմանաք այն մասին, ինչի մասին նույնիսկ չէիք կասկածում:

Թիվ 1. Կախարդանք

Եթե ​​հաշվարկների արդյունքում ստացել եք «1» թիվը, ապա իմացեք, որ այս թիվը նշանակում է Արարում, Ստեղծում:

Ենթադրվում է, որ այս թվի տակ ծնվում են ամենահզոր կախարդական ունակություններ ունեցող մարդիկ: Նրանք ունեն կախարդական աշխարհի բանալին:

Նաև այս մարդիկ ունեն անհավանական կամք: Բայց պետք է նախազգուշացնենք ձեզ. փորձեք չմանիպուլացնել և չօգտագործել ձեր շնորհը, որպեսզի վերահսկեք բոլորին և շրջապատող ամեն ինչ:

Թիվ 2. Էմպատիա

Դուք շատ զգայուն եք այն էներգիայի նկատմամբ, որը մեզ շրջապատում է: Շատ ավելին, քան մյուս մարդիկ: Այդ պատճառով դուք վաղ մանկությունից արդեն գիտեք, թե ինչպես պետք է զգալ և հասկանալ այլ մարդկանց: Կարողանում եք կարեկցել:

Ձեր կախարդական շնորհը ձեր սրտում է, ուզեք դա, թե ոչ: Եվ նաև`«երրորդ աչքում»:

Այս շնորհը կարող եք օգտագործել ուրիշների ցավը մեղմելու համար: Նաև՝ արագ «վերականգնել» ձեր էներգիան, երբ կապ եք հաստատում բնության հետ:

Թիվ 3. Եռադեմ լուսին

Այս թիվը խորհրդանշում է լուսնի երեք փուլերը: Դուք Եռյակ աստվածուհու «գործիքն ու ուղեցույցն» եք: Այս Աստվածուհու մասին գրված է անգլիացի գրող Ռոբերտ Գրեյվզի «Սպիտակ աստվածուհի» տրակտատում: Ըստ Գրեյվզի՝ Եռադեմ աստվածուհին (գրողը նրան անվանում էր «ծննդյան, սիրո և մահվան սպիտակ աստվածուհի») երկրպագվում է «օրիորդի», «մոր» և «ծեր կնոջ» կերպարներով, որոնք համապատասխանում են կանանց կյանքի փուլերին և լուսնի երեք փուլերին. երիտասարդ, հասուն և ծերացող:

Հետևաբար, արարչության ուժը և կործանման ուժը միաժամանակ առկա են ձեր մեջ: Մարդիկ հաճախ ասում են. «զգուշացեք ձեր ցանկություններից»: Այնպես որ իմացեք՝ սա ձեր մասին է: Փաստն այն է, որ ձեր բոլոր մտքերն ու ցանկությունները կարող են հեշտությամբ իրականություն դառնալ:

Թիվ 4. Էլեմենտալիստ

«Չորս» թիվը խորհրդանշում է մեր Երկրի 4 տարրերը`կրակ, ջուր, օդ և հող: Ձեր էությունը կատարյալ հավասարակշռության մեջ է այս բոլոր 4 տարրերի հետ, այնպես որ դուք շատ ռացիոնալ եք և շատ խելացի:

Քանի որ դուք անընդհատ վերցնում եք այս տարրերի էներգիան, շատ դժվար է ձեզ վրա որևէ անեծք դնելը: Բանն այն է, որ կրակը, ջուրը, հողը և օդը ձեր շուրջը ստեղծում են յուրահատուկ կախարդական դաշտ, որը վանում է ցանկացած բացասականություն:

Թիվ 5. Սպիրիտուալիստ

«5» թիվը խորհրդանշում է հինգերորդ տարրը` Հոգին (Եթեր, ինչպես անվանում էին հին հունական մոգության մեջ): Այս համարի տակ ծնվածները մշտական ​​կապի մեջ են հոգևոր ոլորտի հետ: Նրանք կարող են հեշտությամբ կանչել այլ աշխարհի ուժերը և շփվել նրանց հետ:

Ահա թե ինչու այդպիսի մարդիկ կարող են լինել գերազանց սպիրիտուալիստներ: Ի վերջո, նրանք վերահսկվում են «հինգերորդ տարրի»՝ Հոգու կողմից:

Թիվ 6. Արեգակի աշակերտ

6 թիվը խորհրդանշում է Արեգակն ու դրա հետ կապված ամեն ինչ: Հետևաբար, ներսում ունեք էներգիայի հզոր հոսք: Ձեր կախարդական շնորհը ծագում է Արեգակից: Այսպիսով, դուք գործնականում ամենազոր եք:

Դուք բուժող եք և առաջնորդ: Բայց մի մոռացեք, որ մեծ ուժը նաև հսկայական պատասխանատվություն է: Փորձեք չչափազանցացնել ձեր շնորհը կամ օգտագործել այն ի վնաս այլ մարդկանց:

Թիվ 7. Լուսնի աշակերտ

Թիվ 7-ը խորհրդանշում է լուսինը և նրա ամբողջ մոգությունը: Քո կախարդական շնորհը լուսնի մաքուր ու անսանձ մոգությունն է:

Անհրաժեշտ չէ նույնիսկ ինչ-որ բան կարդալ կամ սովորել ծիսական մոգության մասին. Դուք կարծես ծննդյան օրվանից գիտեք, թե ինչ և ինչպես անել: Եվ ամեն ինչ հեշտ ու վարպետորեն է ստացվում: Իմպրովիզացիայի այս շնորհը կապված է ինտուիցիայի հետ, որը ձեր մեջ շատ ուժեղ է զարգացած:

Մեկ այլ շնորհն էլ այն է, որ ձեր երազանքները սովորաբար մարգարեական բնույթ ունեն: Հենց սկսում եք երազել ինչ-որ բանի մասին, դա միանգամից իրականանում է: Եթե ​​ձեր շնորը  խելքով և իմաստուն օգտագործեք՝ կարող եք հրաշքներ գործել:

Թիվ 8. Ավանդական կախարդություն

8 համարը համարվում է առավել կախարդականներից մեկը: Եթե ​​ձեր ծննդյան օրը կապված է «8» -ի հետ, ապա դուք հսկայական կախարդական ուժեր ունեք:

Ձեր ներսում յուրատեսակ կողմնացույց ունեք «ներկառուցված», և հստակ գիտեք, թե ինչն է ճիշտ, ինչը՝ ոչ:

Թիվ 9. Շաման

Ցուցակից վերջին նիշը խորհրդանշում է վերը նշված բոլորի միությունը: Սա այն դարպասն է, որտեղ ամեն ինչ ավարտվում է և նորից սկսվում: Ահա թե ինչու եք տեսնում այնպիսի բաներ, ինչը ոչ մեկ չի կարողանում տեղնել:

Դուք գեղարվեստական ​​և ստեղծագործական անձնավորություն եք, ուստի աշխարհը և մարդկանց տեսնում եք «ոչ ստանդարտ»՝ տարբեր տեսանկյուններից: Սա նշանակում է, որ դուք կարող եք բուժել և վերականգնել:

Քանի որ այս թիվը խորհրդանշում է մահը և վերածնունդը, ուրեմն դուք զգում եք ուրվականներին և հոգիներին: Հետևաբար, դուք կարող եք դուրս գալ ծանոթ աշխարհի և մարդկային հնարավորությունների սահմաններից, ինչպես անում են բոլոր շամանները:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.4 из 5 )
MediaMag
Ճակատագրի թվի մասին. Ի՞նչ կախարդական շնորհ եք ստացել ձեր ծննդյան օրը
Թեստ. Ի՞նչ գույն ունի Ձեր անձը