fbpx

Ճակատագրի նշաններ, որոնք պետք է նկատել

Ճակատագրի հուշումները հանդիպում են ամենաանսպասելի տեղերում: Երբեմն, որպեսզի կարողանաս ստանալ քեզ հուզող հարցի պատասխանը և կյանքումդ բարգավաճում լինի՝ բավական է նայես և ուշադրություն դարձնես ոտքերիդ տակ:

1. Ըստ հավատալիքների՝ թռչնի փետրուրը հատուկ էներգիա է պարունակում, որը կարող է տունը պաշտպանել ցանկացած բացասական երևույթից։ Եթե փետուր եք գտնում, տուն բերեք և ծաղկամանում դրեք կամ ամրացրեք այն դռան վրա։

2. Գետային քարերն իրենց մեջ են կուտակում ջրի տարերքի զորությունը, այդ պատճառով դրական էներգիայի աղբյուր են։ Նման մի քանի քարերը կզորացնեն ձեզ և ձեր կացարանը։

3. Արեգակնային էներգիայով կարելի է լիցաքավորվել դեռևս հնում կախարդներին հայտնի խորամանկությամբ։ Երբ Արևը գտնվում է 45 աստիճանի անկյունում, խաչեք ցուցամատն ու միջնամատը։ Ստացված եռանկյունու միջոցով բռնեք արևի ճառագայթն ու ուղղեք դեպի ձեր գլուխը։ Դա կօգնի ուժգնացնել սեփական էներգետիկ դաշտը։

4. Հիշեք բուրմերանգի օրենքը և միշտ կարիքավորներին օգնելու միջոցներ փնտրեք։ Բարին անպայման հետ կվերադառնա։

5. Մի կատակեք մահվան հետ։ Այն ևս կարող է կատակել, սակայն առանց ինչ-որ բան վտանգելու։ Իսկ ձեզանից կխլի ամենաթանկարժեքը՝ կյանքը։

6. Մի շրջվեք դեպի բացասականը։ Առաջ ընթացեք՝ գլուխը բարձր, իսկ ձեռքում սեղմեք մետաղե առարկա կամ փոքրիկ քար։

7. Ամեն դեպքում ոգեշնչվեք բնությունից ու երկնքից։ Պարզապես գլուխը վեր բարձրացրեք ու հիշեք, որ ամենախիտ ամպերի հետևում կան ջերմ արև, պայծառ աստղեր ու անծայրածիր ազատություն։

8. Ճակատագիրը մեզ փորձությունների է ենթարկում կոփելու համար։ Նրա դասերը լավ պետք է սերտել։ Մի խոնարհվեք դժվարությունների առջև ու սովորեք ձեր սխալների վրա՝ փորձը մյուս սերունդներին փոխանցելու համար։

9.Ջուրն ուժի և իմաստության աղբյուր է։Ճակատագիրը մեզ հնարավորություն է ընձեռում ստանալ ջրի ոգու աջակցությունը։ Ջրի մեջ լցրեք կաթ, հաց ևմանրադրամներ։ Աղբը մի լցրեք ջրամբարները. դրանով դուք կարող եք հիվանդություններ ձեռք բերել։

10. Անցյալը ձեր կյանքի ամենալավ շրջանը մի անվանեք։ Կամակոր Ճակատագիրը կարող է վիրավորվել և դադարել ձեզ հաճելի անակնկալներ մատուցել։ Երջանիկ ապրեք այսօր ու վաղը, ոչ թե անցյալում։

11. Կառուցեք ձեր երջանկությունը մտերիմ մարդկանց հետ: Գործեք համագործակցված և փոխօգնությամբ: Այդպիսի մոտեցումը գործին՝ միշտ արձագանք և աջակցություն կգտնի Տիեզերքի կողմից:

12. Եթե դուք հոգում ծանրություն եք զգում, պատմեք ձեր պրոբլեմների մասին Տիեզերքին: Այն, ինչպես ոչ ոք, ունակ է լսել և հուշել ելքը իրավիճակից: Բացի դրանից, մարդուն երբեմն հարկավոր է ուժեղ և լռակյաց զրուցակից:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
Ճակատագրի նշաններ, որոնք պետք է նկատել
Մի վստահեք այն մարդուն, ով օժտված է այս 5 որակներով: նա Ձեզ կդավաճանի