fbpx

Ճակատագրի 25 կանոնները․ հետևիր և երջանիկ կլինես

Գոյություն ունեն ճակատագրի 25 կանոններ։ Ով է դրանք հորինել՝ հայտնի չէ։ Բայց նրանք, ովքեր ծանոթանում են այդ կանոններին, մեծ մասամբ համաձայնում են ու հետագայում ձգտում հետևել դրանց։

Դրանք նույնիսկ կանոններ էլ չեն, այլ հոգեթերապևտիկ տեխնիկա։ Դրա խնդիրն է համոզումը: Այդ գործընթացը շատ երկար է: Այն պահանջում է նպատակասլացություն և համառություն: Այդ պատճառով այս կանոններին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ, իսկ կարդալ պետք է ամեն օր: Իսկ եթե կարդաք մեկ օր և դեն նետեք՝ դրանից ոչ մի օգուտ չեք քաղի:

Փորձեք, և շատ շուտով կհամոզվեք, որ կյանքը շատ ավելի հեշտ է դարձել․

1․ Ամեն ինչը սկսվում է դատարկությունից, բայց այն պետք է լցվի:

2․ Ցանկալի նպատակին հասնելու համար միայն ցանկությունը բավական չէ՝ որոշում է պետք կայացնել։ Միայն այդ դեպքում ի հայտ կգան հնարավորություններ։

3․ Կյանքի ճանապարհը փոխելու համար, պետք է նախ կանգ առնել և միայն դրանից հետո սկսել այլ ուղղությամբ շարժվել

4․ Կյանքում ստիպված ենք հատուցել ամեն ինչի համար։ Բայց ամենաշատը՝ անգործության։ Երբեմն դա հասկանում ենք միայն կյանքի վերջում։

5․ Եթե մարդն անընդհատ վախենում է սխալվել, ուրեմն նա, ինքն էլ այդ մասին չիմանալով, կյանքի ամենամեծ սխալն է գործում։

6․ Նմանը զնմանին գտանե։ Կյանքում ոչ մի պատահականություն չկա։ Մենք դեպի մեզ ենք գրավում ոչ թե այն մարդկանց, ում ուզում ենք տեսնել մեր կողքին, այլ նրանց, ովքեր մեզ նման են։

7․ Եթե տեսնում եք, որ դրված նպատակը անիրագործելի է, ուրեմն կենտրոնացեք այլ նպատակների վրա։ Դրանք իրագործելուց հետո փորձեք վերադառնալ առաջին նպատակներին։

8․ Եթե կյանքից ոչինչ չխնդրեք, այն ձեզ ոչինչ չի էլ տա։ Եթե ինչ- որ անորոշ բան խնդրեք, ապա ձեր պարգևն էլ հենց այդպիսին կլինի։ Անհրաժեշտ է միշտ հստակ ձևակերպել ձեր ցանկությունները։

9․Կյանքում բացարձակ բավականություն չի լինում։ Այն միշտ սահմանափակվում է մեր աշխարհընկալումով։

10. Ձգտում եք փոփոխությունների՞։ Այդ դեպքում մոռացեք պասիվության մասին։ Հենց դրա պատճառով եք դուք բաց թողնում այն հնարավորությունները, որոնք ձեզ ընձեռնում է ճակատագիրը։ Որոշեք ձեր երթուղին ու վերջնանպատակը։ Բայց դրան հասնելու համար պետք է նախ ճամփա ընկնել։

11․ Կյանքը ստիպում է լուծել այն խնդիրները, որոնք մարդը խուսափում է լուծել։ Դրանցից անհնար է թաքնվել, քանի որ չլուծելով որևէ խնդիր հենց հիմա, այն ստիպված կլինեք լուծել կյանքի մեկ այլ փուլում։ Բայց այդ ժամանակ արդեն ավելի մեծ գնով։

12․ Կյանքում ընտրություն միշտ կա։ Երբեմն դա ընտրության բացակայությունն է։ Աշխարհում բազմաթիվ հնարավորություններ կան։ Բայց ձեռք բերելով մեկը, միշտ կորցնում ես մեկ ուրիշը։ Դրա համար էլ կորուստներն անխուսափելի են։ Բայց դրանց միշտ պետք է վերաբերել ինչպես նոր ձեռքբերման։

13․ Նորը կառուցելու համար հինը քանդել է պետք։ Բայց պետք է ոչ միայն քանդել, այլև մաքրել տեղը։ Իսկ դրա համար ուժեր, ժամանակ ու գիտելիք է պահանջվում։ Չէ՞ որ կարևոր է իմանալ, թե ինչ կառուցեք ու ինչպես։ Եթե նման գիտելիքներ չունեք, ավելի լավ է մի քանդեք։ Թե չէ կարող եք որևէ սարսափելի բան կառուցել։

14․ Մարդը ձգտում է փոխել կյանքը, բայց նրան խանգարում են հին կարծրատիպերը ու սովորությունները։ Դրանք անընդհատ փորձում են նրան իրենց ծուղակը գցել։ Դրա համար էլ փոփոխությունները միշտ դանդաղ են ընթանում ու մեծ ուժ ու եռանդ պահանջում։

15․ Յուրաքանչյուրս դեպի մեզ ենք գրավում հենց այն, ինչն ամենից շատ ենք սիրում, սպասում, կամ վախենում, քանի որ դրա վրա է կենտրոնանում մեր գիտակցությունը։ Ճակատագիրը երբեք ավելորդ ոչինչ չի տալիս։ Նա առատաձեռն է, բայց միայն ցանկալիի շրջանակում։ Ընդլայնեք շրջանակները ու ավելին կստանաք։

16․ Ամբողջ կյանքը համատարած հակասություններ են։ Մեկին սիրում ենք, մյուսին ատում, մեկի հետ մտերիմ ենք, մյուսի հետ՝ մրցակից։ Ձեռք ենք բերում ու կորցնում, հանդիպում ու բաժանվում։ Մարդը ձգտում է կայունության ու միաժամանակ իրեն չբավարարված զգում կյանքի միապաղաղ ընթացքից։ Անհնար է հասկանալ որևէ բան, եթե չգիտեք, թե դրա հակառակն ինչպես է լինում։

17․ Մարդիկ ներդաշնակության են ձգտում։ Բայց դրան հասնելու համար նախ ներքին ներդաշնակություն է պետք։ Այսինքն պետք է ընդունել սեփական արժանիքներն ու թերությունները, գիտակցել անկատարությունն ու ընդունել այն։ Անհրաժեշտ է, որ բանականությունը, արարքներն ու զգացմունքները համաձայնեցված գործեն։

18․ Պետք է հասկանալ, որ աշխարհն ամենևին էլ միայն հաճույքների համար չէ ստեղծված։ Շատ հաճախ այն չի համապատասխանում մեր ակնկալիքներին ու պատկերացումներին։ Բայց պետք է միշտ ձգտել բարի գործ անել։ Նա, ով ունակ չէ բարության, երբեք ուրիշներից ստացած բարությունն էլ չի գնահատի։

19․ Մարդուն ուրիշների մեջ միշտ զայրացնում է այն, ինչ հենց իր մեջ էլ կա։ Մյուսները կարող են մեզ համար հայելի դառնալ։ Պետք է ուշադիր նայել նրանց, այդ դեպքում կկարողանանք ավելի լավ ճանաչել ինքներս մեզ։

20․ Եթե դուք որևէ բանի տիրանալու ուժեղ ցանկություն ունեք, դա նշանակում է, որ դուք չեք ընդունում ձեր ունակություններն ու արժանիքները։ Նայեք ինքներդ ձեզ, գուցե դուք ավելին ունեք, քան այն, ինչը տենչում եք։

21․ Բացասական մտքերին դիմակայելը շատ բարդ է։ Դրանք ստիպում են տառապել, տանջվել ու անհանգստանալ։ Այդ բացասական բազմությունից առանձնացրեք մեկ միտք ու տրորեք այն։ Այդ ժամանակ դուք կտրեք այդ վնասակար շղթան ու այն այլևս այդքան չի նեղի ձեզ։

22․ Ձեզ ընդունեք այնպիսին, ինչպիսին կաք։ Այդ ժամանակ տագնապը, անհանգստությունը, բարդույթները կանհետանան, ու Դուք կկարողանաք լիարժեք կյանք սկսել։

23․ Մեզ շրջապատող աշխարհը լրիվ չեզոք է։ Այդ մենք ենք այն լավ կամ վատը դարձնում։ Ձգտեք իրականությունը դրական ընկալել, ու այդ դեպքում այն երջանիկ ու ուրախալի կդառնա։

24․ Երբեք շրջապատի կարծիքին մի վերաբերեք ինչպես վերջնական ճշմարտության։ Բոլորի համար լավը լինել հնարավոր չէ։ Միշտ էլ կգտնվեն չարակամ մարդիկ։ Թույլ մի տվեք, որ նրանք հաղթեն ձեզ։

25․ Բոլորս էլ այս աշխարհ ենք գալիս անէությունից ու գնում՝ դարձյալ աէնություն։ Այդ դեպքում գուցե մեր կյանքի իմաստը հենց ինքը կյա՞նքն է՝ իր բոլոր դրսևորումներով։

Հասարակ կանոններ են, այսպես չէ՞։ Այդուհանդերձ, դրանք շատ բարերար են ազդում աշխարհընկալման վրա։ Դրանց հետևելը բարդ չէ, իսկ դրանց օգուտը անգնահատելի կլինի։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
Ճակատագրի 25 կանոնները․ հետևիր և երջանիկ կլինես
18 փաստ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ճոխ պենթհաուսի մասին