fbpx

Ժողովուրդներ, որոնք չգիտեն ինչ է համբույրը

Բոլորս գիտենք, որ համբույրը օգնում է երկու մարդկանց մտերմանալ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես: Համբույրը մեր կյանքի բաղկացուցիչ մի մասն է: Դժվար թե մենք կարողանանք պատկերացնել մեր կյանքն առանց համբույրի:

Սակայն կան մարդիկ՝ նույնիսկ ազգեր, ժողովուրդներ, ովքեր նույնիսկ չեն էլ կասկածում ինչ է համբույրը:

Եվ այսպես ծանոթանանք այդ ժողովուրդներին.

Տոնգո կղզիներ

tonga-31

Բարեկամության կղզիներում, մարդիկ վերցնում են դիմացինի ձեռքը և ուժեղ  շփում իրենց քթին կամ բերանին: Դա մեծ հարգանքի նշան է:

Չիտտատոնգ

rangamati-slide-3

Չիտտատոնգի բարձրունքներում բնակվող ցեղերի լեզվում չկա «համբույր» բառը, բայց փոխարենը կա՝ «հոտոտիր ինձ»:

Նոր Զելանդիա

New Zealand Maori rowing ceremonial coreography

20-րդ դարի 50-ականներին հայտնաբերվել է Ջեյմս Կուկի ճանապարհորդությունների ընթացքում արված ձեռագրերը: Նոր Զելանդիայից իր ձեռագրերում նա բերում է հետևյալ փաստը՝ հանդիպման ժամանակ, վայրենիները միմյանց ուսերին էին գցում տերևներից պատրաստած ծածկոցներ և բարձր խռխռացնում էին, քթանցքները քաշելով օդը:

Ֆուգա կղզիներ

fiesta

Ֆիլիպիններում գտնվող Ֆուգա կղզու պապուասներն ու սովորական բնակիչները միմյանց ողջունելիս միշտ գլխավերևում պահում են հոտավետ որևէ մի բան, որպեսզի իրեն ողջունող մարդու համար «համեղ լինի»:

Սոկոտրա կղզիներ

thaipusam_in_socotra

Հնդկական օվկիանոսում, Սոմալիի ափերի մոտ գտնվող Սոկոտրա կղզում, մարդիկ միմյանց ողջունելիս համբուրում են միմյանց ուսերը և ուժեղ կսմթում են մատները: Դա լավ տրամադրության նշան է:

Բիրմա

6544142

Բիրմացիների համար երկու մարդու միջև ամենակարևորը՝ շնչառությունն է: Նրանք շնչում են միմյանց վրա, այդպիսով արտահայտելով իրենց զգացմունքները:

Չինաստան

6-5-wedding-1

Չինացիները քթերով միմյանց են դիպչում ավելի հաճախ, քան մենք սեղմում ենք միմյանց ձեռքը: Նաև, ողջույնի սովորական ժեստ է համարվում քթով դիպչելը դիմացինի այտին:

Ճապոնիա

ainusan

Ճապոնիայում անտաշության գագաթնակետ է համարվում համբուրվել մարդկանց ներկայությամբ: Ճապոնիայում համբույրը թույլատրված է միայն մի ձևով՝ երկու մարդ կանգնում են իրար դիմաց, 1 քայլ հեռավորության վրա խոնարհվում և շուրթերով շատ թեթև հպվում միմյանց:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ժողովուրդներ, որոնք չգիտեն ինչ է համբույրը
Կանանց 5 սովորություն, որ հիասթափեցնում է ցանկացած տղամարդու