fbpx

Ցավը, որ քեզ պատճառել են, ետ կվերադառնա ցավ պատճառողին

Յուրաքանչյուրն, ով երբևէ Ձեզ ցավ է պատճառել կամ դավաճանել է Ձեզ, մի օր կբախվի նույն բանին: Եվ դա կարմա չէ:

Դա մարդկային կյանքի ճշմարտությունն է: Մենք բոլորս տառապում ենք: Միգուցե ոմանք ավելի շատ, քան ուրիշները, և դա անարդար է թվում, բայց կյանքը կստիպի մեզանից յուրաքանչյուրին տանջվել և այն պահերին, երբ մենք ամենաքիչն ենք դրան սպասում:

Արդեն սկսել էր ամեն ինչ հրաշալի թվալ, երբ հանկարծ ինչ-որ բան այնպես չի գնում: Իսկ հետո էլի ինչ-որ բան, հետո՝ էլի: Եվ սկսում է պատել հուսահատությունը, տխրությունն ու տառապանքը:

Այդ պահերին ամենադժվարը՝ մնալ խելամիտ և ռացիոնալ գործել:

Եթե պատճառը այլ մարդու մեջ է՝ մենք ձգտում ենք վրեժի: Մենք ցանկանում ենք վարվել նրա հետ նույնկերպ և նույնկերպ ցավեցնել: Մենք սպասում ենք, թե երբ նա կվճարի, երբ կյանքը ինքնուրույն կպատժի նրան: Իսկ երբ դա տեղի չի ունենում մենք մեզ սկսում ենք ճնշված զգալ: Կարծես թե ամեն ինչ մեզ հակառակ է: Սակայն դա այդպես չէ:

Կյանքը միևնույնն է ամեն ինչ իր տեղը կգցի:

Եվ մի օր, ամենավատ պահին, ամենավատ կերպով, այն թե ինչ է արել Ձեզ այդ մարդը՝ կվերադառնա նրան այնպես, որ նա նույնիսկ չի էլ հասկանա: Դա էներգիայի պարզ փաստն է: Դուք ստանում եք այն, ինչ ներդնում եք այս աշխարհում: Անվանեք դա համընկնում, կարմա, վերջիվերջո մարդը ստանում է այն, ինչ տալիս է: Եվ մի օր այդ մարդը կստանա ըստ արժանավույնս՝ աշխատանքում, հասարակության մեջ, ընտանիքում: եվ երբ վերջապես նա իրեն կզգա այնքան անօգնական և կոտրված, որքան, որ ստիպել է զգալ այլ մարդկանց՝ նա կստանա իր պատիժը:

Գիտե՞ք ինչում կլինի Ձեր և նրանց տարբերությունը: Անձնական աճը: Վատ մարդիկ ուրիշներին վնաս են պատճառում, որովհետև նրանք երբեք չեն սովորում սեփական փորձի վրա: Իսկ դուք կաճեք, քանի դեռ նրանք տառապում են այն ցավից, որ պատճառել են Ձեզ: Նրանք չեն իմանա, թե ինչպես հաղթահարել դա: Եվ նրանք կսկսեն կոտրվել, քանի դեռ դուք հավաքվում եք կտոր առ կտոր և հառնում մոխիրներից:

Հենց այդ պատճառով՝ մի անհանգստացեք:

Մի մտածեք, որ նրանք, ովքեր Ձեզ ցավ են պատճառել, երբեք չեն ապրի այդ ցավը: Մի հավատացեք, որ Տիեզերքը Ձեր դեմ է դուրս եկել:

Ուղղակի սովորեք այն փորձի վրա, որը Ձեզ տալիս է կյանքը: Ապրեք ցավը, արտասվեք, քաղեք այդ ամենից ամենալավը և բարձրացեք, հրաժեշտ տվեք նրանց, ովքեր Ձեզ ցավ են պատճառել՝ գիտակցելով, որ մի օր նրանք նույնը կապրեն:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 34 assessment, среднее 4.56 из 5 )
MediaMag
Ցավը, որ քեզ պատճառել են, ետ կվերադառնա ցավ պատճառողին
Թեստ. Ձեր ուղեղի քանի՞ տոկոսն եք օգտագործում