Վենեսուելայի հյուսիս արևմուտքում, որտեղ Կատատումբո գետը թափվում է Մարակաիբո լիճ, հանելուկային և անչափ գեղեցիկ բնական երևույթներ են անընդհատ կատարվում:
Կատատումբոյի վրա առաջացած ամպրոպաբեր ամպը, տարվա մեջ արտադրում է մոտ միլիոն ամպրոպ, որոնցից ամեն մեկի հզորությունը կազմում է մոտ 400 000 ամպեր: Անընդհատ, փոփոխելով մեկմեկու, երկինքը ճեղքում են 10 և ավելի կմ երկարությամբ հսկայական էլեկտրական լիցքեր: Այս ֆենոմենը համարվում է աշխարհում ամենամեծ օզոն արտադրողներից մեկը: Ամենահետաքրքրականն այն է, որ այդ ինտենսիվության ամպրոպների պարագայում, ամպրոպային պայթյուններ պրակտիկորեն չեն լսվում:
Ամպրոպները տեսանելի են ոչ միայն մրրիկների օրերին, որոնք այստեղ տևում են տրվա մեջ 150 օր, այլ նաև սովորական օրերին՝ ամեն օր 10 ժամ: Այս հաջորդականության պատճառով այն անվանել են Մարակաիբոի Փարոս, քանի որ հարյուրամյակներ այն օգնել է նավերին կողմնորոշվել:
Այսպիսի տարօրինակ երևույթի առաջացման հիմնական պատճառը գիտնականները համարում են մեթանը, որով հարուստ է այս ճահճային տարածքի մթնոլորտը: Մարակաիբո լիճ թափվող Կատատումբո գետը անցնում է շատ մեծ ճահիճներով, լվանալով օրգանական նյութերը, որոնք էլ քայքայվելով առաջացնում են մեթանի հսկայական իոնիզացված ամպեր: Հետո դրանք բարձրանում են շատ բարձր շերտեր, որտեղ էլ ցրվում են Անդերից եկած քամիներով: Մեթանը թուլացնելով ամպում գտնվող օդի մեկուսացնող հատկությունները, առաջացնում է ամպրոպների հաճախակի առաջացում:
Կատատումբոի ամպրոպների առաջին պատմական հիշատակումը վերագրվում է 1595թ., երբ սեր Ֆրենսիս Դրեյքը պատրասվում էր գրոհով գրավել Մարակաիբո քաղաքը: Նա նպատակ ուներ հարձակվել գիշերային խավարի ներքո, սակայն զինվորները, որոնք պահպանում էին քաղաքը, տեսան նրան, երբ հզորագույն ամպրոպը լուսավորեց շուրջբոլորը:
Նաև այս ապրոպների մասին հիշատակում կա 1579թ. թվագրված Լոպե դե Վեգայի «La Dragontea» պոեմում:
Պրուսական հետազոտող Ալեքսանդր ֆոն Գումբոլտը Կատատումբոի ամպրոպները նկարագրում էր որպես «էլեկտրական պայթյուններ»: Իտալացի աշխարհագետ Ագուստին Կոդացցիին այս ֆենոմենը նկարագրում էր որպես «ամպրոպներ, որոնք առաջանում են Զուլիայի գետերից մեկում»: Զուլիան՝ Վենեսուելայի նահանգներից մեկի անվանումն է, որտեղ էլ գտնվում է Մարակաիբոն: Զուլիա նահանգի գերբի վրա ի պատիվ Կատատումբոի ֆենոմենի՝ պատկերված է ամպրոպ:
Հետաքրքիր է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության և ոչ մի հուշարձան մետեորոլոգիական երևույթ չէ: Սակայն Վենեսուելայի իշխանությունները փորձում են Կատատումբոի ամպրոպները դարձնել առաջին բնական երևույթը, որն ընդգրկված կլինի այդ ցուցակում: