fbpx

Երեք ոսկե կանոն Դեյլ Քարնեգիից՝ ինչպես լինել իսկապես երջանիկ: Ցավոք սրտի, շատերը հրաժարվում են դա հասկանալ

Եթե ​​կյանքում ձեզ շատ բան չի բավարարում, եթե ձեզ թվում է, որ խճճվել եք, ապա ձեզ կօգնի ամեն ինչ հասկանալ հետևալ մոտեցումը․ սկսել ամենապարզից, սկսել պարզ ճշմարտություններից ու պարզ կանոններից։

Մարդիկ մեծամասամբ արդեն իսկ գիտեն, թե ոնց է պետք, ինչն է ճիշտ, ինչն է օպտիմալ: Բայց չգիտես ինչու չեն անում, ինչ-ինչ պատճառներով հետաձգում են անորոշ ժամանակով:

Ահա Դեյլ Քարնեգիի պարզ կանոնները.

«Մի՛ քննադատեք, մի՛ դատեք և մի՛ բողոքեք»:

Իհարկե, սա չի կարելի բառացի ընդունել։ Կարևորը այս ուղղությամբ խեղաթյուրումներից խուսափելն է, թույլ չտալ ձեզ կառչել կործանարարից: Եկեք ավելի մանրամասն պարզենք, թե ինչ է նշանակում նրա խորհուրդը, ինչպես կիրառել այն:

1) Մի քննադատեք

Ուրիշներին շատ քննադատելով՝ մարդն ինքնակամ փակվում է բացասականի մեջ։ Նա ինքն է նախընտրում մնալ մութ կողմում։ Նաև, միգուցե, անգիտակցաբար փորձում է ինքնահաստատվել ուրիշների հաշվին։

Բայց այս ամենը կործանարար ճանապարհ է։ Չկա կառուցողականություն, չկա զարգացում:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ի՞նչո՞վ փոխարինել քննադատությունը:

– Կենտրոնացեք այն բանի վրա, ինչը գտնվում է ձեր պատասխանատվության գոտում

-Հարգեք ուրիշի ընտրությունն ու ուրիշի ուղին

– Մի թաքցրեք ձեր իրական խնդիրները ուրիշներին քննադատելու հետևում

2) Մի դատեք

Իրականում սա քննադատության թեմայի շարունակությունն է։ Դատապարտումը նույնիսկ ավելի խորն է ու մեծ, քան քննադատությունը։

Ահա թե ինչ պետք է հիշել դրա մասին.

-Եթե դատում ես ուրիշներին, ուրեմն պատրաստ ես ստանձնել այդ խնդիրները: Կարծես հեռարձակում ես աշխարհին, որ դու ավելի լավ կհաղթահարեիր այդ իրավիճակը:

– Ուրիշներին դատելը մարդու նեղ մտածողության ցուցիչ է։ Մարդն ապրում է իր իրականության շրջանակներում և թույլ է տալիս իրադարձությունների զարգացման միայն իր սցենարը։

Կարդացեք նաև՝ «Մեղավորը կմեղադրի ցանկացածին, բայց ոչ իրեն». Դեյլ Քարնեգիի 20 մեջբերումներ, որոնք օգնում են բացահայտել երջանկության գաղտնիքը

Ի՞նչ անել դատելու հակումների հետ:

-Դատապարտելը փոխարինեք ինքներդ ձեզ խորհուրդներով

-Դատապարտելը փոխարինեք հասկանալու փորձով, թե ինչու է դա ձեզ այդքան դիպել

3) Մի բողոքեք

Նա, ով շատ է բողոքում, նույնպես ընկղմվում է բացասականի մեջ։ Ինքն իրեն ներշնչում է անհույսություն և ամենաանհույս հեռանկարներ։ Նա բողոքում է, ինչը նշանակում է, որ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել այն ամենի համար, ինչ կատարվում է իր կյանքում։

Ինչ անել, եթե հասկանում եք, թե որքան կործանարար է բողոքելու դիրքը.

– Ընդունեք, խոստովանեք բացասական զգացմունքներն ու հույզերը, որոշ կորուստներ, բայց թույլ մի տվեք ձեզ կառչել դրանցից

– Դուրս եկեք տուժողի դիրքից, որը մեղադրում է բոլորին ու ոչինչ չի լուծում

– Որոշումներ կայացրեք այն գոտում, որը հասանելի է ձեզ

– Փնտրեք լուծումներ

Քարնեգիի երեք կանոնները այսպես, թե այնպես բացահայտում են կյանքի պարզ ճշմարտությունները, որոնք միշտ արդիական են:

1) Ձեր սեփական կյանքի ամբողջ պատասխանատվությունը վերցրեք ձեզ վրա:

2) Փորձեք կենտրոնանալ լավի վրա:

3) Սկսեք ինքներդ ձեզանից:

4) Ազդեք այն բանի վրա, ինչը ձեր ուժերի սահմանում է և ձեր պատասխանատվության ոլորտում:

Հարգելի ընթերցողներ, իսկ դուք համաձա՞յն եք Կարնեգիի հետ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 20 assessment, среднее 4.25 из 5 )
MediaMag
Երեք ոսկե կանոն Դեյլ Քարնեգիից՝ ինչպես լինել իսկապես երջանիկ: Ցավոք սրտի, շատերը հրաժարվում են դա հասկանալ
Կյանքի 20 դաս, որ լավ կլինի հասկանալ որքան հնարավոր է շուտ