fbpx

Չինգիզխանի կյանքի ամենամեծ սերը

Չինգիզխան՝ Մոնղոլական կայսրության հիմնադիր: Ո՞ւմ էր պատկանում նրա սիրտը:

Չինգիզխանը ծնվել է 1155 թ., երբ մոնղոլները հաղթանակ էին տոնում թաթարական ցեղերի նկատմամբ: Նրա հայրը մի մեծ ցեղի ազնվական առաջնորդ Եսուգայ բատուրը՝ իր որդու ծնունդը համարեց նախանշան և անվանեց նրան Թեմուչին (Թեմուջին), ինչը թարգմանաբար նշանակում է «դարբին»: 1164թ. Եսուգայ բատուրը ամուսնացնում է որդուն, երբ նոր-նոր լրանում էր վերջինիս 9 ամյակը:

Աղջիկը սերում էր պակաս ազնվական ընտանիքից, սակայն ծնունդով Ունգիրատական ցեղից էր, որը հին ժամանակներից հայտնի էր իր աղջիկների գեղեցկությամբ: Բորտեն իր մանկահասակ փեսացուից մեծ էր երեք տարի, լավ դաստիարակված էր և շատ գեղեցիկ: Նա փոքրիկ Թեմուչինի առաջին կինը դարձավ և հավատարիմ մնաց նրան մինչ կյանքի վերջ: Նրանք միասին ապրեցին 40 տարուց ավել: 1206թ. Թեմուչինը դառնում է Մոնղոլական կայսրության Մեծն Խան և անվանում է իրեն Չինգիզխան:

4718531_cb9df54a

Հնագույն ավանդույթների համաձայն, մոնղոլները պետք է ունենային մի քանի կին, սակայն խանը չէր ցանկանում տուն բերել այլ կանանց: Նա սիրում էր Բորտեին, սակայն նա արդեն ծեր էր և չէր կարող սերունդ պարգևել խանին: Այդ պատճառով խանի մտերիմները սկսեցին համոզել նրան, որպեսզի երկրորդ կին բերի տուն, իսկ իմաստուն Բորտեն չընդիմացավ և ամեն ինչում ենթարկվում էր իր ամուսնուն: Խանը ռազմական արշավներից իր հետ բերում էր երիտասարդ աղջիկների և դարձնում իր հարճը և մի քանի տարի անց, տիրակալն արդեն ուներ մոտ 2000 կին, որոնցից շատերին նա նույնիսկ չտեսավ էլ:

4718542_a13f4b27

Մի անգամ հանրաճանաչ մոնղոլը որոշում է իր հողերից վռնդել բոլոր թաթարներին: Կոտորելով և վռնդելով թաթարներին իրենց հարազատ տափաստաններից, Չինգիզխանը հանդիպում է երիտասարդ թաթարուհի Եսուղանին: Նա այնքան գեղեցիկ էր, որ խանը հրամայում է բերել աղջկան իր հարեմ և դարձնել իր հարճը, իսկ հետո նա որոշում է ամուսնանալ աղջկա հետ: Երբ Չինգիզխանը գալիս է աղջկա մոտ և հայտնում իր որոշումը՝ աղջիկը կախում է գլուխը և լաց լինում:

Զարմացած խանը հարճից պահանջում է անմիջապես պատասխան: Եվ վերջինս պատմում է իր մեծ քրոջ՝ Եսույի մասին, ում շատ էր սիրում և չէր ուզի, որ իր քույրը զոհ դառնա կատաղած մոնղոլների ձեռքում: Չինգիզխանը հրամայում է գտնել Եսույին: Նա շատ էր ցանկանում տեսնել այդ աղջկան:

4718556_c15c9f36

Երբ զինվորները գտնում են աղջկան և բերում խանի մոտ՝ վերջինս ապշում է աղջկա գեղեցկությամբ և անմիջապես հրամայում պատրաստվել հարսանիքի: Եսուղայը գրկելով քրոջը՝ իր տեղը զիջում է նրան և մի քանի օր անց, Եսույը դառնում է մոնղոլական խանի կինը: Սակայն մեծ սեր նոր կնոջից, որին սպասում էր խանը՝ այդպես էլ չեղավ: Եսույը շատ լռակյաց էր, տխուր և ժամերով նստում էր յուրդի կողքը՝ նայելով հեռուներ:

Ոչ մեկ անգամ խանը ուզեց իմանալ աղջկա տխրության պատճառը, սակայն նա ոչինչ չէր պատմում տիրակալին: Եվ միայն մի անգամ, փոքր քուրը բացահայտում է աղջկա գաղտնիքը. «Եսույը շատ վաղուց սիրահարված էր երիտասարդ մի թաթարի, ում համար էլ ցանկանում էր դառնալ հավատարիմ կին: Աղջիկը օր ու գիշեր տառապում էր, լաց լինում և հույս ուներ, որ իր սիրելին մի օր կգա իր ետևից»:

Բարկացած խանը, լսելով այս պատմությունը հրամայում է իր երկու զինվորներին մինչ կյանքի վերջ, ամեն քայլափոխին հետևել Եսույին…

4718557_aba0409f


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag