Այսօր Ձեզ ենք ներկայացնում Միխաիլ Բուլգակովի ամենավառ մեջբերումներից մի քանիսը.
Նա, ով սիրում է, պետք է կիսի նրա ճակատագիրը, ում սիրում է:
… Ի՞նչ պետք է աներ քո բարությունը, եթե գոյություն չունենար չարը և ինչպիսի տեսք կունենար Երկիր մոլորակը, եթե չլինեին ստվերները:
Այո, մարդը մահկանացու է, բայց դա դժբախտության միայն կեսն է: Վատն այն է, որ նա երբեմն հանկարծակի մահկանացու է, ահա թե ինչում է ֆոկուսը: Եվ ընդհանրապես մարդը չի կարող ասել, թե ինչ է անելու այսօր երեկոյան:
Ձեռագրերը չեն այրվում:
Մարդն իր ներսում առանց անակնկալի, իր արկղում, անհետաքրքիր է:
Փաստն՝ աշխարհի ամենակամակոր բանն է:
Անձը ոչ այդքան ինտելեկտն է, որքան, առաջին հերթին՝ կամքը, բնավորությունը, և այդ ամենի արհամարումը վրեժխնդիր է լինում:
Խելացի մարդկանց կողմից վաղուց արդեն նշվել է, որ երջանկությունը՝ առողջության նման է: Երբ այն ակնհայտ է՝ դու նրան չես նկատում, բայց երբ անցնում են տարիներ, դու սկսում ես հիշել երջանկության մասին, ու այնպես ես հիշում….
Ամեն ինչ ճիշտ կլինի: Դրա վրա է կառուցված աշխարհը:
Ինչո՞ւ գնալ մի բանի հետքերով, ինչը վաղուց ավարտված է:
Խելացի մարդիկ խելացի են նրա համար, որպեսզի հանգուցալուծեն խճճված բաները:
Ինչ էլ որ ասեն վատատեսները՝ աշխարհը միևնույնն է գեղեցիկ է, իսկ լուսնի լույսի ներքո՝ ուղղակի անկրկնելի է:
Երբեմն մարդուն կործանելու լավագույն միջոցը՝ հնարավորություն տալ, որպեսզի ինքն ընտրի իր ճակատագիրը:
Լսիր անձայնությունը, լսիր և վայելիր այն, ինչ չեն տվել քեզ կյանքում՝ լռությունը:
Դուք դատում եք ըստ կոստյումի՞: Երբեք այդպես մի արեք: Դուք հնարավոր է սխալվեք, այն էլ շատ:
Եվ ահա նա սկզբից երկար լաց էր լինում, իսկ հետո դարձավ չար….
Դժբախտ մարդը դաժան է և կոշտացած: Եվ դա միայն այն պատճառով, որ բարի մարդիկ այլանդակել են նրան:
Երբեք և ոչինչ մի խնդրեք: Երբեք և ոչինչ, հատկապես նրանցից, ովքեր ուժեղ են ձեզնից: Իրենք կառաջարկեն, իրենք էլ ամեն ինչ կտան: