fbpx

Օպտիկական խաբկանք, որը ցույց է տալիս Ձեր ուղեղի ալիքները

Սև և սպիտակ գծերից բաղկացած, անիվի տեսքով այս խամբկանքը (իլյուզիա) այդքան էլ սովորական չէ: Այն թույլ է տալիս տեսնել սեփական ուղեղի ալիքները:

Որպեսի կարողանաք տեսնել էֆեկտը, պետք է օգտագործել ծայրամասային (պերեֆերիկ) տեսողությունը: Նայեք անիվին հետո շեղեք հայացք մի քանի սանտիմետրով ուրիշ կողմ:

Երբ անիվը կհայտնվի ծայրամասային տեսողության դաշտում, դուք կսկսեք տեսնել ինչպես է անիվի կենտրոնը սկսում թարթել:

Հենց կգտնեք թարթող կետը, նայեք նրան մոտ 1 րոպե, իսկ հետո տեղափոխեք հայացքը դատարկ սպիտակ պատի վրա: Դուք կտեսնեք անիվի և թարթող կետի նախատիպը:

34fed892f27bfecc427a54f84f233c81

Նեյրոկենսաբաններ Ռոդիկա Սոկոլյուկը և Ռուֆին վան Ռուլլենը բացատրում են, որ թարթումը, որը մենք տեսնում ենք իրենից ներկայացնում է մեր ուղեղի ալֆա ալիքների ֆիզիկական դրսևորումը:

Ուղեղի ալիքներ

Ալֆա ալիքները՝ դրանք առաջին նեյրոնային տատանումներն են, որոնք նկատվել են գերմանացի գիտնական, էլեկտրաէնցեֆալոգրաֆի գյուտարար Հանս Բերգերի կողմից: Դրանք իրենցից ներկայացնում են ուղեղի ակտիվության ռիթմիկ փոփոխություններ:

Ալֆա ալիքները ամբողջական ցիկլ են անցնում մոտ 10 Հց հաճախականություններում և մոտ 10 անգամ վայրկյանում: Դրանք առավել ուժեղ են հանգստի վիճակում, երբ ձեր աչքերը փակ են, բայց դրանք առկա են նաև արթուն վիճակում:

Սոկոլյուկն ու վան Ռուլլենը հայտնաբերեցին ուղիղ կապ ալֆա ալիքների և թարթումների միջև:

աղբյուրը՝ gizmodo.com


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Օպտիկական խաբկանք, որը ցույց է տալիս Ձեր ուղեղի ալիքները
ԹԵՍՏ. Ի՞նչն է ձեր մեջ գերակշռում՝ կանացին, թե տղամարդկայինը