fbpx

Բրեդ Փիթը իր կնոջ մասին

Բառեր որ երազում է լսել յուրաքանչյուր կին…

Իմ կինը հիվանդացավ։ Նա անընդհատ նյարդայնանում էր աշխատավայրում, անձնական կյանքում՝ պրոբլեմների պատճառով։ Նյարդայնանում էր անհաջողություններից, երեխաների պրոբլեմներից։ Նա նիհարեց 15կգ և 35 տարեկանում կշռում էր մոտ 40կգ։

Նա հյուծվել էր, անընդհատ լաց էր լինում և բարկանում էր ամեն ինչի և բոլորի վրա։ Նրան ոչինչ չէր ուրախացնում։ Անընդհատ ցավում էր նրա գլուխը, սիրտը, ցավում էին մեջքի և կողոսկրերի նյարդերը։ Նա վատ էր քնում, միշտ անքուն վիճակում էր և շուտ էր հոգնում։

Մեր հարաբերությունները մոտենում էին վերջնակետին։ Նրա գեղեցկությունը հետզհետե անհետանում էր, աչքերի տակ սկսեցին պարկեր գոյանալ։ Նա սկսել էր կուզիկանալ և ամենևին չէր հետևում իրեն։ Նա հրաժարվում էր ֆիմերում նկարահանումներից և յուրաքանչյուր դերից։ Ես կորցրել էի հույսս և մտածում էի, որ շուտով մենք կբաժանվենք։

Բայց հետո ես որոշեցի գործել։ Չէ՞ որ ինձ բաժին էր հասել աշխարհի ամենագեղեցիկ կինը։

Նա աշխարհի տղամարդկանց և ինչու ոչ՝ կանանց մեծ մասի համար իդեալ է, իսկ իմ բախտը բերել էր արթնանալ նրա կողքը և գրկել նրա ուսերը։

Ես սկսեցի սփռել նրան ծաղիկներով, համբույրներով և հաճոյախոսություններով։ Ես նրան անակնկալներ էի մատուցում, ուրախացնում ամեն րոպե։ Նվերներ էի անում և ամեն րոպես ապրում իրենով։ Մարդկանց մոտ խոսում էի միայն իր մասին։ Մեծարում էի նրան իմ և ընդհանուր ընկերների մոտ։

Չեք հավատա՝ նա ծաղկեց։ Նա դարձավ էլ ավելի լավը, քան առաջ էր։ Կարգավորվեց քաշը, դադարեց նյարդայնանալ և սիրեց ինձ ավելի ուժգին, քան նախկինում։ Ես նույնիսկ չգիտեի, որ նա կարող է այդպես սիրել։ Եվ ես հասկացա մի բան. կինը՝ դա տղամարդու արտացոլումն է։ Եթե սիրել նրան խելագարվելու աստիճան, նա կծաղկի և կլինի ամենալավն ու ամենագեղեցիկը։

Հավանեցի՞ք։ Կիսվեք ընկերների հետ.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag