fbpx

Տարօրինակություններ, որ ունեն բացառապես բոլորը

Մենք շատ հաճախ ասում ենք ոչ այն, ինչ իրականում մտածում ենք։

Մենք ասում ենք. «դա գլխավորը չէ», երբ գիտենք, որ այլ ընտրություն չունենք, քան համակերպվել։

Մենք ասում ենք. «Չէի վերցնում լսափողը, որովհետև զբաղված էի», երբ մենք ամաչում ենք խոստովանել, որ մեզ այլևս ուրախություն չի պատճառում լսել այդ ձայնը։

4699019_b58e594b

Մենք ասում ենք. «Ինձ քեզնից այլևս ոչինչ հարկավոր չէ», երբ այլևս չենք կարողանում ստանալ այն, ինչ ուզում ենք։

Մենք ասում ենք. «Այստեղ ցուրտ է», երբ հարկավոր է որևէ մեկի հպումները, ջերմությունը։

4699030_aabe21e8

Մենք ասում ենք. «Ապրելու այլևս իմաստ չեմ տեսնում», երբ ուզում ենք, որպեսզի մեզ հակառակում համոզեն։

Մենք ասում ենք. «Շնորհակալություն քեզ, որ դու կաս», երբ չենք կարողանում ասել. «Ես սիրում եմ քեզ»։

4699047_5c31563c

Մենք ասում ենք. «Ես այլևս ոչ մեկին պետք չեմ», երբ իրականում պետք չենք ընդամենը մեկ մարդուն։

Մենք ասում ենք. «Ես ինքս գլուխ կհանեմ», երբ ամաչում ենք օգնություն խնդրել։

4699048_d53ca3fc

Մենք ասում ենք. «Դու լավ ընկեր ես», երբ մոռանում ենք ավելացնել. «… բայց դու չես կարող ինձ համար ավելի լինել»։

Մենք ասում ենք. «Ես վստահում եմ քեզ», երբ վախենում ենք, որ դարձել ենք ինչ-որ մեկի խաղալիքը։

4699049_38811ebe

Մենք ասում ենք. «Ընդմիշտ», երբ վախենում ենք նույնիսկ նայել ժամացույցին։

Մենք այնքան բան ենք ասում, որ երբ լեզվի ծայրին մնում է ընդամենը երեք բառ, մենք ամուր փակում ենք բերանը, նայում ենք գետնին և լռում։

4699050_9752d61a

Մենք ծիծաղում ենք մահվան վրա, սակայն կիլոգրամներով հաբեր ենք առնում դեղատներից։

Մենք ասում ենք, որ կյանքը հիասքանչ է և հաջորդ րոպեին գնում ենք խանութ օղի գնելու։

4699051_f92de704

Մեզ համար կարևոր չէ հասարակական կարծիքը, սակայն անընդհատ հարցնում ենք. «Ինչպիսի՞ տեսք ունեմ»։

Մենք սիրում ենք միայնությունը, սակայն բռունցքով ամուր պահում ենք բջջային հեռախոսը։

4699052_b4fe8ba8


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 2.25 из 5 )
MediaMag
Տարօրինակություններ, որ ունեն բացառապես բոլորը
Մեդվեդևն արդեն Facebook-ում է