Յուրաքանչյուր մարդու արյուն պատկանում է չորս խմբերից մեկին և ունի երկու ռեզուսներից մեկը (դրական կամ բացասական)։ Ընդհանուր առմամբ գոյություն ունի 8 հնարավոր համադրություն։ Թեև գիտությունը չունի հստակ ապացույցներ, թե ինչպես է արյան խումբն ազդում խառնվածքի վրա, շատերը հավատում են ֆիզիոլոգիական այս հատկանիշի և անհատականության միջև եղած կապին։ Սա հատկապես տարածված է Ճապոնիայում և Կորեայում, որտեղ ծանոթանալիս հաճախ են հետաքրքրվում զրուցակցի արյան խմբով։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Մարդու բնավորությունն ըստ արյան խմբի և ռեզուսի
Քանի որ արյան տեսակով անհատականության բնորոշման տեսությունը չունի գիտական հաստատում, խորհուրդ չի տրվում դրան չափազանց լուրջ վերաբերվել: Ձեր խումբը կարող եք իմանալ բժշկական տեղեկանքից, ծննդյան վկայականից կամ, տղամարդկանց դեպքում՝ զինվորական գրքույկից։ Բացի այդ, արյան տեսակը և ռեզուսը անվճար որոշվում են դոնոր դառնալու դեպքում:
1-ին խումբ
Դուք լավատես, նպատակասլաց և ինքնավստահ մարդ եք։ Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում կյանքից։ Բնատուր դիտողունակության շնորհիվ նկատում եք ընձեռված շատ հնարավորություններ, իսկ հեռատեսությունը օգնում է չվախենալ վաղվա օրվանից։
1-ին խումբ ունեցող մարդու բնավորության վրա ազդում է նաև ռեզուսը։ Դրական ռեզուս ունեցողներն ավելի կենսուրախ են և մի փոքր կենտրոնացած իրենց անձի վրա։ Բացասական ռեզուսով մարդիկ վճռական են և երբեմն նույնիսկ՝ կոշտ։
2-րդ խումբ
Դուք հանգիստ եք և կազմակերպված, սիրում եք կարգուկանոն և խուսափում եք կոնֆլիկտներից։ Նախընտրում եք մանրակրկիտ պլանավորել բոլոր իրադարձությունները։ Հարազատները ձեզ համարում են խորհող և մանրուքների նկատմամբ ուշադիր անձնավորություն։ Դուք գնահատում եք երկարաժամկետ հարաբերությունները և չեք սիրում դատարկ խոսակցություններ։
Ռեզուսը նույնպես ազդում է բնավորության վրա. 2-րդ դրականը բնութագրվում է բարձր հուզական (էմոցիոնալ) ինտելեկտով (EQ) և ճանաչման ձգտմամբ։ Բացասական ռեզուսով մարդիկ կարգապահ են և համառ, բայց հեշտությամբ են վարակվում ուրիշների հույզերով։
Տես նաև՝ Ինչ կարող է արյան խումբը պատմել մարդու բնավորության մասին. ստուգեք ձեզ
3-րդ խումբ
Ձեզ բնորոշ է ազատասիրությունը և նույնիսկ ըմբոստությունը։ Օժտված եք հնարամտությամբ, ոչ ստանդարտ մտածողությամբ և գործերի հանդեպ ցուցաբերում եք ստեղծագործական մոտեցում։ Սակայն հաճախ լինում եք ոչ կազմակերպված, ստեղծում եք անկարգություն և ուշանում հանդիպումներից։
Եթե ավելի մանրամասն վերլուծենք, ապա 3-րդ դրականը նշանակում է առատաձեռնություն, զգացմունքայնություն և իմպուլսիվություն: Բացասական ռեզուսը մատնանշում է մեծ ինքնամփոփություն. նման մարդիկ պակաս զգայուն չեն, սակայն հույզերը պահում են իրենց ներսում:
4-րդ խումբ
Այս խմբի մարդիկ խորհրդավոր են և շատ խորաթափանց։ Ըստ արյան խմբի բնութագրման՝ նրանք արտաքուստ զուսպ են, սակայն ներսում եռում են բուռն մտավոր գործընթացներ։ Շրջապատողները հաճախ են ձեզ թերագնահատում։ Դուք ունակ եք բարության և հոգատարության, բայց միայն այն դեպքում, երբ փոխադարձություն եք զգում։
4-րդ դրական արյուն ունեցող մարդիկ ավելի համառ են և խորհուրդներ չեն լսում։ Բացասական ռեզուսը վկայում է ինտելեկտի բարձր մակարդակի, բայց միևնույն ժամանակ՝ վստահության հետ կապված խնդիրների մասին։








