fbpx

Ինչպես որոշել բնավորությունը համբույրի միջոցով

Եթե աչքերը հոգու հայելին են, որոնց մեջ կարելի է տեսնել մարդու մտքերը և մտադրությունները, ապա շուրթերը զուգընկերոջ էմոցիաոնալության և զգայական պոտենցիալի արտացոլումն են: Դրանից զատ, գիտնականները պնդում են, որ համբույրը ինտիմ հարաբերությունների յուրօրինակ բարոմետր է, որը կարող է ցույց տալ մարդու բնավորության որոշ գծեր, սովորություններ և ցանկություններ:

Եթե ձեր զուգընկերը համբուրվում է բավական կոպիտ, լեզվի միակերպ ռիթմիկ շարժումներով և բաց աչքերով, դա վկայում է կյանքի հանդեպ նրա չափազանց լուրջ վերաբերմունքի մասին: Նա ռեալիստ է, ուստի մարդկանց մեջ ավելի գնահատում է համաչափությունը, կայունությունը և էմոցիաներն ու զգացմունքները ժամանակին սանձելու ընդունակությունը: Նրա հետ հանգիստ կլինի և իսկապես հուսալի: Սակայն նրանից զգացմունքների հրավառություն և ռոմանտիկ խենթ երևակայություն չսպասեք. ռեալիստները իրենց բնույթին հարիր դրան ընդունակ չեն:

Տղամարդը կամ կինը շատ քնքուշ ու զգացմունքային, փակ աչքերով է համբուվում՝ զուգընկերջը ինչպես հնաոճ սկահակ գրկելով: Ձեր առաջ ռոմանտիկն է: Համբուրվելիս նա պատնեշվում է շրջապատում տեղի ունեցող ամեն ինչից՝ լիովին տրվելով սիրային երևակայությանը: Ռոմանտիկը շատ ուշադիր, քնքուշ և հոգատար կլինի, սակայն երբեմն զուգընկերոջ հետ մի փոքր անվճռական և անվստահ: Նա չի կարողանա կրքի հրաբուխ պարգևել, բայց ահա քնքշանքի ծովն ապահովված է 100 տոկոսով: Գլխավորն այն է, որ նրան երբեք չհիասթափեցնեք:

Համբուրվելիս ձեր զուգընկերը ձեզ իր գրկում այնպես է սեղմում, ինչպես գիշատի՞չն իր որսը: Նրա համբույրները ակտի՞վ են, իշխո՞ղ, կտրո՞ւկ և համարյա միշտ ձեզ վհատեցնո՞ւմ են: Ուրեմն ձեր տղամարդը վառ արտահայտված սեփականատեր է: Նրան օդի պես հուսալի հենարան է պետք և էլ ավելի հուսալի թիկունք, ինչպես նաև իր կրքի առարկայի բացարձակ տիրապետման զգացում: Եթե կարող եք այդ ամենն ապահովել (ցանկալի է գրավոր), ապա ձեր մոտ ամեն ինչ կստացվի:

Եթե ձեր զուգընկերոջն ակնհայտորեն հաճելի է մարդկանց ներկայությամբ համբուրվելը, ընդ որում՝ փոքր-ինչ ուռճացված և խաղարկվող կրքով, ապա նա շինծու անձ է: Այդպիսի մարդկանց համար շատ կարևոր է զգալ, որ շրջապատում բոլորն իրենց նախանձում են. դա շոյում է նրանց հիվանդ ինքնասիրությունը և բուժում է նրանց բազմաթիվ բարդույթները: Սակայն երբեմն նման պահվածքը ոչ այնքան շինծու մարդու վատ բնավորության մասին է վկայում, որքան նրա ամաչկոտության և մենակության, որով նա տառապել է:

Յուրաքանչյուր համբույրից հետո ձեր զուգընկերը շտապում է բերանը ողողե՞լ, ատամները մաքրե՞լ կամ ձգտում է մաստակի՞ն: Ձեր համբույրները երբեք 10 վայրկյանից ավելի չե՞ն տևում, դե իսկ հասուն համբույրների դեպքում էլ դա կարելի է համարել մեծ լարո՞ւմ: Ձեզ չես նախանձի, քանի որ ձևամոլի եք հանդիպել: Այդպիսի մարդիկ մանրախնդիր են, պահանջկոտ և բացարձակապես համոզված են, որ «սիրով զբաղվելը» հակագեղագիտական է: Սակայն իրականում մաքրասեր ձևամոլի դիմակի տակ, որպես կանոն, թաքնված է դիմացինի ապրումների մեջ ներթափանցելու անկարողությունը և սեփական անձի նկատմամբ չափից ավելի մեծ ուշադրությունը:

Դե իսկ եթե հանդիպել եք եզակի անձնավորության, որն ընդհանրապես չի սիրում համբուրվել և դա ակնհայտ տհաճությամբ է անում, սատանան ձեզ դրդել է սիրահարվել անուղղելի ծույլին: Այդպիսի մարդիկ լարվելու սովոր չեն, այդ թվում՝ նաև զգացմունքներն արտահայտելիս: Նրանք կյանքն ու դրա ուրախությունները մյուսներից պակաս չեն սիրում, սակայն երազում են հաճույք ստանալ՝ առանց իրենց նեղություն պատճառելու և ծանրաբեռնվելու: Անշուշտ, հրաշքներ պատահում են, ևնույնիսկ ծույլերը երբևէ ինչ-որ բան կարող են անել, բայց մեր խորհուրդն է՝ այդպիսինից հեռու մնացեք:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Ինչպես որոշել բնավորությունը համբույրի միջոցով
ԹԵՍՏ. Ինտելեկտուալ մարզում ուղեղի համար: Շատ քչերն են պատասխանում բոլոր հարցերին