fbpx

BMW i8-ը անցնում է ճանապարհային փորձաքննություն

Հերթական անգամ լուսանկարիչների աչքն է ընկել հիբրիդային սպորտային BMW i8 ավտոմեքենան: Մեքենան պատրաստվելով սերիական արտադրության անցնում է ճանապարհային փորձաքննություն:

Քողարկող ծածկի տակից նշմարվող թափքի պանելի մի փոքր փոփոխությունը կարող է ընդամենը լուսանկարիչների համար նախատեսված խաբկանք լինել:

Ինովացիոն i3 և i8 մոդելների արտադրությունը նախատեսված է իրականացնել BMW-ի Լեյպցիգի գործարանում: Ինչպես ընկերությունում են պնդում՝ արտադրական պրոցեսը կընթանա, առանց CO2-ի արտանետումների: Բացի դրանից բավարիացիները նախատեսում են սեփական հողմաէլեկտրակայանի կառուցումը՝ գործարանին էներգիայով մատակարարելու համար:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
BMW i8-ը անցնում է ճանապարհային փորձաքննություն
Ինտելեկտուալ ԹԵՍՏ աշխարհագրությունից