fbpx

Մեկ անգամ դավաճանողը, երկրորդ անգամ էլ կդավաճանի: Պատմական դրվագ, որից պետք է դաս քաղել

Նախքան դավաճանին ներելը, մտածիր այս մասին...

«Երբ Չինգիզ խանը պաշարեց Բուխարան, նա չկարողացավ վերցնել այն գրոհով, ուստի նա գրեց քաղաքի բնակիչներին. «Նա, ով մեր կողմից է՝ նրան վտանգ չի սպառնում»: Բուխարայի բնակիչները բաժանվել էին երկու խմբի: Նրանցից առաջինները հրաժարվում էին ենթարկվել Չինգիզ խանին, իսկ երկրորդները՝ համաձայն էին։ Չինգիզ խանը գրեց նրանց, ովքեր համաձայնել էին հնազանդվել իրեն. «Եթե դուք օգնեք պայքարել ձեզնից նրանց հետ, ովքեր հրաժարվել են, մենք ձեր քաղաքը կվստահենք ձեզ»:

Կարդացեք նաև՝ Պատմական 20 շոկային փաստեր, որոնց մասին չեն պատմում դպրոցներում

Եվ այսպես, նրանք կատարեցին նրա հրամանը, և երկու խմբերի միջև պատերազմ սկսվեց։ Ի վերջո, «Չինգիզ խանի կողմնակիցները» հաղթեցին, բայց մեծ ցնցումն այն էր, որ նվաճողները զենք վերցրին և սկսեցին սպանել նրանց։ Եվ հետո Չինգիզ խանը արտասանեց հետևյալ խոսքերը. «Եթե նրանք հավատարիմ լինեին, նրանք մեզ համար չէին դավաճանի իրենց եղբայրներին, այն դեպքում, երբ մենք օտար էինք նրանց համար…»»:

Հետևություն. Մեկ անգամ դավաճանողը, երկրորդ անգամ էլ կդավաճանի:

Արաբ պատմիչ Իբն ալ-Ասիր (1160-1234 թթ.):


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Մեկ անգամ դավաճանողը, երկրորդ անգամ էլ կդավաճանի: Պատմական դրվագ, որից պետք է դաս քաղել
5 բան, որ անում է յուրաքանչյուր Ջրհոս բաժանման ժամանակ