Հերթական անգամ լուսանկարիչների աչքն է ընկել հիբրիդային սպորտային BMW i8 ավտոմեքենան: Մեքենան պատրաստվելով սերիական արտադրության անցնում է ճանապարհային փորձաքննություն:
Քողարկող ծածկի տակից նշմարվող թափքի պանելի մի փոքր փոփոխությունը կարող է ընդամենը լուսանկարիչների համար նախատեսված խաբկանք լինել:
Ինովացիոն i3 և i8 մոդելների արտադրությունը նախատեսված է իրականացնել BMW-ի Լեյպցիգի գործարանում: Ինչպես ընկերությունում են պնդում՝ արտադրական պրոցեսը կընթանա, առանց CO2-ի արտանետումների: Բացի դրանից բավարիացիները նախատեսում են սեփական հողմաէլեկտրակայանի կառուցումը՝ գործարանին էներգիայով մատակարարելու համար:
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓