fbpx

Գիտնականները ստեղծել են արհեստական կենդանի՝ ռետինից, ոսկուց և առնետի սրտից

Գենային ինժեներիայի և 3D տպագրության միջոցով գիտնականներին հաջողվել է ստեղծել բիոհիբրիդ, որը հիշեցնում է փոքրիկ կատվաձկան։

Ամերիկյան գիտնականների գյուտը պատրաստված է առնետի սրտի բջիջներից և կարողանում է լողալ, նաև կիբերկատվաձկանը կարելի է կառավարել լույսի ճառագայթներով։ «Ձեռագործ» ջրլողը պատրաստված է ռետինից, կարող է հպարտանալ ոսկյա կմախքով իսկ գենային մոդիֆիկացված առնետների կարդիոմիոցիտները օգնում են «ձկնիկին» լողալ։

Սովորական կատվաձուկը կամ ձուկը կարող է լողաթևերը շարժել վերև – ներքև, սակայն Հարվարդի համալսարանի լաբորատորիայի գիտնականների ձեռքով ստեղծված «արարածները» ավելի պարզ կառուցվածքի են, այդ պատճառով նրանց լողաթևերը դեռևս կարող են միայն իջնել։

Լողալու արագությունն ու ուղղությունը, որով շարժվում է բիոհիբրիդային ռոբոկատվաձուկը որոշվում են նրանով, թե ուր է ընկնում լույսի ճառագայթը, նաև լուսային իմպուլսի ինտենսիվությամբ, որոնք ազդում են մարմնի վրա։ Նորաստեղծ ռոբոտի շարժման արագությունը մոտ 9 մ/ժ է՝ ինչը բոլորովին վատ չէ 16մմ-անոց արարածի համար, որը կշռում է ընդամենը 10 գրամ։

Ռոբոտի ստեղծողներից մեկը՝ Կևին Կիտ Պարկերը գտնում է, որ ստեղծել է կենսաբանական կյանքի տեսակ։

Ճիշտ է բազմանալ այն չի կարող, բայց ապրում է։ Կիտը կոլեգաների հետ շարունակում է հետազոտությունները, հուսալով ապագայում կենդանի հյուսվածքներից ստեղծել իսկական ղեկավարվող բիոռոբոտ։

Գիտնականները հավատում են, որ դա կօգնի աճեցնել արհեստական օրգաններ, այդ թվում նաև սիրտ և ուղեղի հյուսվածքներ։

Ահա թե ինչպիսին է նրանց ստեղծագործությունը տեսանյութով.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գիտնականները ստեղծել են արհեստական կենդանի՝ ռետինից, ոսկուց և առնետի սրտից
Ալեքսանդր Մակեդոնացին և հայկական լավաշը