fbpx

Բարությունը պահանջում է խելք. Ինչու՞ են լավ մարդիկ բոլորից խելացի

Չարամտությունը անհեռատեսների ճակատագիրն է:

Եթե ​​կարծում եք, որ «բարի» նշանակում է «միամիտ», սխալվում եք: Փորձագետների կարծիքով , բարությունը ինտելեկտի հիմնական հատկանիշներից մեկն է:

Այլ խոսքերով՝ լավ մարդիկ ամենախելացին են:

Նյարդաբան Ռիչարդ Դևիդսոնը ասում է. «Առողջ ուղեղի հիմքը բարությունն է»: Նա բացատրում է, որ բարությունը պահանջում է մտածել ոչ միայն իր մասին, այլև ուրիշների մասին: Ի վերջո, ինտելեկտը սահմանվում է որպես «գիտելիք և հմտություններ ձեռք բերելու և կիրառելու ունակություն»:

Այսինքն՝ խելացի լինելը չի ​​նշանակում պարզապես հիշել պատահական փաստեր, այլ առօրյա կյանքում քո գիտելիքների համար կիրառում գտնել:

 

Էգոիզմի, զայրույթի և ուրիշների հանդեպ արհամարհանքի համար շատ բան պետք չէ: Անել ինչ ուզում ես, առանց ուրիշների համար հետևանքների մասին մտածելու, շատ հեշտ է: Նույնիսկ մանրէներն ու վիրուսները, որոնք ուղեղ չունեն, անում են դա. նրանք բազմանում են երբ ցանկանում են, նույնիսկ եթե դա սպանում է իրենց կրողին:

Լավ մարդիկ հաճախ բարի գործեր են կատարում անձնական զոհողությունների հաշվին: Նրանք ծախսում են իրենց ժամանակը, փողը և ռեսուրսները, որպեսզի ուրիշներին տան այն, ինչ անհրաժեշտ է: Նրանք ի վիճակի են մտածել և գիտակցել, որ բարի գործերը կատարելագործում են ամբողջ աշխարհը, այլ ոչ թե միայն իրենց փոքրիկ տնակը:

Դևիդսոնը միակ փորձագետը չէ, ով պնդում է, որ լավ մարդիկ ավելի խելացի են: Բազմաթիվ ուսումնասիրություններ եզրակացրել են, որ միջինում չար մարդիկ ավելի ցածր ինտելեկտ ունեն:

Օրինակ՝ կանադական մեկ ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ ռասիզմի և նախապաշարմունքների ենթարկված մարդիկ ավելի ցածր IQ ունեն, քան ավելի հանդուրժողները: Չնայած այս ուսումնասիրությունն ի սկզբանե մտածված էր որպես քաղաքական հայացքների պատճառների ուսումնասիրություն, այդ արդյունքները լույս են սփռում հարցի երկու կողմերի վրա:

Բանը նրանում է, որ ռասիզմի և նախապաշարմունքների հակվածությունը հաճախ թելադրված է փոփոխություններին հարմարվելու անկարողությամբ, և սա ցածր ինտելեկտի ևս մեկ նշան է: Սթիվեն Հոքինգին են հաճախ վերագրում այս խոսքերը. «Ինտելեկտը փոփոխություններին հարմարվելու ունակություն է»: Իրականում այս մեջբերումը հայտնի է առնվազն 1905 թվականից, բայց դա չէ կարևորը. կարևորն այն է, որ սա մաքուր ճշմարտություն է:

Եվ սա միանգամայն տրամաբանական է: Փոփոխություն ընդունելու ունակությունը պահանջում է մտավոր ջանք:

 

Նախ պետք է հասկանանք, թե ինչու է փոփոխությունն անհրաժեշտ: Այնուհետև մենք պետք է հրաժարվենք աշխարհի մասին հնացած գաղափարներից: Դա նույնիսկ շատ խելացիների համար է շատ դժվար:

Վերջապես, մենք պետք է գիտակցենք, որ անկախ նրանից, թե որքան շատ են վախեցնում մեզ փոփոխությունները, դրանք դարձնում են մեր կյանքը և մեր ամբողջ աշխարհը, մի փոքր ավելի լավը: Փոփոխությունից վախենալը միանգամայն նորմալ է. Սա ամենևին էլ «բթության» նշան չէ: Անորոշի հանդեպ վախը մեր գեներում է: Անհրաժեշտ փոփոխություններն ընդունելու ունակությունը խելացիին առանձնացնում է հիմարից:

Հանուն արդարության, հարկ է նշել, որ որոշ ուսումնասիրություններ չափազանց բարձր IQ ունեցող մարդկանց մեջ հայտնաբերել են մի շարք ոչ այդքան գրավիչ հատկություններ: Նման մարդիկ ավելի ինքնավստահ են և հակված են չնկատել իրենց թերությունները: Դա, իհարկե, դժվար է կապել բարության հետ:

Այնուամենայնիվ, IQ-ն միակ և ինտելեկտի բոլորովին լավագույն ցուցանիշը չէ: Ավելի ու ավելի շատ գիտնականներ հակված են հավատալ, որ գոյություն ունեն ինտելեկտի երեք տեսակ՝ ներառյալ սոցիալական և հուզական:

 

Էմպատիան՝ հուզական ինտելեկտի կարևոր բաղադրիչ է: Այնքան կարևոր, որ դանիական դպրոցներում դա նույնիսկ դասավանդում են մաթեմատիկայի և ընթերցանության հետ միասին: Շաբաթը մեկ ժամ երեխաներին սովորեցնում են լինել ավելի բարի և կարեկից:

Եվ դա նույնպես հասկանալի է: Ի վերջո, էմպատիան գլխավորապես այլ մարդկանց զգացմունքները հասկանալու ունակությունն է: Հասկանալու համար մեկ այլ մարդու զգացմունքները, շատ ավելի զարգացած միտք է հարկավոր, քան հիշել փաստերը և կիրառել դրանք ըստ հրամայականի:

Իհարկե, յուրաքանչյուր կանոնում կան բացառություններ: Բարձր IQ ունեցող որոշ մարդիկ բարի չեն, իսկ ցածր IQ-ով որոշ մարդիկ էլ ցուցադրում են կարեկցանքի հազվադեպ ունակություններ:

Սակայն, այնուամենայնիվ, ինտելեկտը թեստի մեջի ցուցանիշ չէ: Բարությունը, հարգանքը այլ մարդկանց զգացմունքների հանդեպ և փոփոխություններին հարմարվելը, նույնիսկ այն դեպքում, երբ վախեցնում են ձեզ՝ ահա կարկառուն մտքի իրական ցուցանիշները:

Համաձա՞յն եք:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.2 из 5 )
MediaMag
Բարությունը պահանջում է խելք. Ինչու՞ են լավ մարդիկ բոլորից խելացի
60 րոպե՝ կյանքը փոխելու համար