fbpx

Ո՞ր Կենդանակերպի նշանների համար է սիրահարվելը բարդ

Ստուգեք, գտնվո՞ւմ եք արդյոք այդ ցանկում․

Կարիճ

Կենդանակերպի նշանների շարքում ամենագրավիչն են։ Կարող են չափազանց ջերմ լինել, միևնույն ժամանակ՝ անհասանելի։ Նա կարող է սիրել ձեզ հիմա, մեկ րոպե անց՝ ատել։ Նա կարող է ընկերասեր լինել, հետո օրերով տանը մենակ մնալ։ Երբեք չեք գուշակի՝ ինչի մասին է մտածում և ինչ է զգում Կարիճը։ Նրա համար իդեալական կարող է լինել այն զուգընկերը, ով ինչպես մենթալ, այնպես էլ զգացմունքային առումով նրանց մարտահրավեր կնետի։ Նա գնահատում է դաժան և արդար մարդկանց։

Այս պատճառով Կարիճը չի վստահում մարդկանց, երբ գործը հասնում է սիրուն և հարաբերություններին։ Սարկազմը նրանց պաշտպանական մեխանիզմն է։ Նա իրեն շրջապատում է անանցանելի պատերով և վանում է մարդկանց՝ վախենալով մտերմությունից։ Կարիճի համար իդեալական է այն զուգընկերը, ով կշարունակի հաղթահարել անվստահության պատը։ Կարիճի վստահությանն արժանանալու համար հարկավոր է ոչ միայն լսել նրան և ասել զգացմունքների մասին, այլև ապացուցել գործով։ Քչերն են դրան ընդունակ։

Երբ Կարիճը վստահի ձեզ, անսահման կնվիրվի ձեզ։ Եթե Կարիճը սիրի, ձեզ համար սարեր կշարժի։ Կարիճը բոլորից ավելի հոգատար է, և, եթե սիրում է, սիրում է ամբողջ սրտով։

Աղեղնավոր

Աղեղնավորներն ամենահեշտն են սիրահարվում, բայց շատ դժվարությամբ են սիրում։ Նա անհույս ռոմանտիկ է և սիրուն հավատում է ավելի, քան որևէ այլ մեկը։ Երբ նա վերադառնում է հին հարաբերություններին՝ նա ընտրում է որակյալ մարդկանց, բայց կարծում է, որ հարաբերությունների ավարտի մեղավորն ինքը չէ։ Բնավորությամբ պերգեկցիոնիստ է, նա միշտ պատասխանատվություն է կրում գործերի ընթացքի համար։ Արդյունքում՝ հարաբերություններում սեփական սխալներից սովորելու փոխարեն, նա կենտրոնանում է նախկին ցավի վրա ու վախենում սիրել։

Այդ պատճառով նա վանում է մարդկանց ու մենակ մնում։ Սեփական արժեքը հասկանալու փոխարեն՝ նա ուշադրություն է դարձնում վատ բաներին, որոնք նրա մասին ասում են մարդիկ, թույլ տալով իրեն կախված լինել նրանց կարծիքից։ Բարձր ստանդարտներ ունեն նրանց հանդեպ, ում ընտրում են։ Ուժեղ զուգընկերոջ կարիք ունեն, ով նրանց կդրդի կանգ առնել մեկի վրա և չդիտարկել այլ տարբերակներ կամ հնարավորություններ։

Իրականությունն այն է, որ Աղեղնավորը, ամենայն հավանականությամբ, միայնակ կմնա, քան կհամաձայնի լինել մեկի հետ, ով արժանի չէ նրա ժամանակին։

Ցուլ

Շատ կամակոր են, վստահում են միայն իրենց և ընտրյալ, փոքրաթիվ մարդկանց։ Իրենց հետաքրքրող մարդկանցից ոչ բոլորին են մոտ թողնում, քանի որ սիրում են որոշել՝ արդյո՞ք նրանք արժանի են իրենց ժամանակին և ուշադրությանը։ Արտաքինից սառն են, բայց նրանց ներսում ապրում է հոգատար, սիրով լի մարդ։ Ինչ-որ պատճառով Ցուլերը կարծում են, որ զգացմունքները թուլության նշան են, այդ պատճառով էլ խուսափում են դրանցից։ Սիրում են վերահսկել իրավիճակը։

Ցուլերը չեն արձագանքում ճնշմանը կամ սթրեսային իրավիճակներին։ Անհանգստությունն ու վախը փոխարինում են ցասումով։ Զգացմունքներն արտահայտում են ոչ թե բառերով, այլ գործողություններով։ Միշտ ուշադրությամբ հետևում են նրանց, ովքեր հետաքրքրում են իրենց։ Մի փորձեք խաբել Ցուլին։

Չնայած Ցուլը կարող է սիրային հարաբերություններում ամենաբարդը լինել, անկեղծորեն սիրելու դեպքում ձեզ կտա չտեսնված վստահություն, նվիրվածություն և սիրելիի համար կանի ամեն հնարավոր բան։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ո՞ր Կենդանակերպի նշանների համար է սիրահարվելը բարդ
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին սիրային ճակատում՝ հունիսի 14-ից հունիսի 20-ը