Ազնվությունը համարվում է լավագույն ստրատեգիան: Նրանք, ովքեր դա հասկացել են, դադարել են խորամանկել, բայց չեն դադարել ստել, ավելի ճիշտ՝ ինչ-որ բան թաքցնել կամ չբարձրաձայնել: Եվ դրանում նույնիսկ ազնվական ինչ-որ բան կա: Ահա 3 բան, որոնք տղամարդիկ գերադասում են չպատմել իրենց սիրելիներին:
Նրան մի աղջիկ էր հետապնդում
Սովորաբար այդ մասին չեն խոսում ոչ այն պատճառով, որ ուզում են թաքցնել, այլ որովհետև դրան նշանակություն չեն տալիս: Եվ նրանք հաստատ գիտեն, որ կնոջը դա հաստատ դուր չի գա (թեկուզ իրականում դրա համար անհանգստանալու որևէ պատճառ չկա):
Պրոբլեմներ աշխատավայրում
Իհարկե նրանք կիսվում են անհանգստություններով, բայց այնուամենայնիվ պրոբլեմների որոշ մասը նրանք չեն բարձրաձայնում: Պատճառները տարբեր են՝ ամենապարզ «ինքս գլուխ կհանեմ»-ից մինչև «դա այդքան էլ կարևոր չէ»:
Նա այլ աղջկա համարում է ֆիզիկապես գրավիչ
Եվ դրանում իրականում ոչ մի սարսափելի բան չկա: Շատ բնական է, որ աչքի է զարնում ինչ-որ մեկի գրավչությունը: Մի հավասարեցրեք դա դավաճանության հետ: