Երբևէ մտածել եք, թե ինչու է Կապան-Քաջարան մայրուղու վրա գնտվող արջը բանալի կրում բերանին կամ ինչու է Գանձասարի լեռներում արջի արձան տեղադրված և ո՞վ է այդ հրաշալի ստեղծագործության հեղինակը։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Մի փոքր պատմական ակնարկ անենք։
«Քաջարանի բանալին» հուշարձան է Սյունիքի մարզում:
Գտնվում է Կապան-Քաջարան մայրուղու ձախ կողմում, Ողջի գետի աջ ափին։ Կառուցվել է 1976 թվականին։
Հեղինակը կապանցի քանդակագործ Մարատ Նուրիջանյանն է:
Արջը, որ իր բերանում բանալի է պահում, խորհրդանշում է Զանգեզուրի ժողովրդին և բարեբեր հողը, որի համար պայքարել են սյունեցիները:
Ավանդազրույցի համաձայն՝ հայոց թագավոր Արտավազդը թշնամիներից պաշտպանելու համար իր գանձերը թաքցնում է մի լեռան մեջ, և վայրն այն կոչում է Գանձասար:
Գանձերի բանալին հանձնվում է լեռների տիրակալ արջին, որ բանալին փոխանցելու էր միայն նրանց, ովքեր այդ գանձերը կօգտագործեին ի նպաստ ժողովրդի:
Գանձասարը լեռ է Զանգեզուրի լեռնահամակարգում, նրա լեռնաճյուղերից մեկի վրա, Քաջարան քաղաքի մոտ: Ընդերքը հարուստ է պղնձի և մոլիբդենի պաշարներով:
Բանալին բերանում արջը արվեստագետ Մարատ Նուրիջանյանի մտահղացումն է եղել։
Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս են հայտնաբերվել Ջերմուկի ակունքները
«Դա կլինի մեր երկրամասի գանձերի բանալին: Բանալին «արջի» բերանից պիտի կախել, որպեսզի ոչ ոք, մեր ժողովրդից բացի, ոչ մի օտար չհամարձակվի խլել մեզնից մեր գանձերի բանալին»:
Կապանցի քանդակագործ Մարատ Նուրիջանյանը 1968 թվականից եղել է Ղափանի նորաբաց երկրագիտական թանգարանի հիմնադիր տնօրենը և թանգարանի առաջին հավաքչական աշխատանքների կազմակերպիչը։
Աշխատել է կահույքի ֆաբրիկայում՝ որպես նկարիչ-ինժեներ, եղել է նաև քաղաքի գլխավոր նկարիչը, «Հայռեկլամի» Ղափանի տեղամասի վարիչ։
Կապանի Երկրագիտական թանգարանի ֆեյսբուքյան էջից